Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Վալերի Օսիպյանի մոտ գտնվելու լուրը ապատեղեկատվություն է. Աշոտ Ահարոնյան
SOCIETYՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է մամուլում տարածածված տեղեկատվությունը, թե Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ:
«Լրահոսում տեղեկատվություն է տարածվել, թե զինված խմբի անդամներին զանգելու փորձի ժամանակ ճշտել են, որ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը գտնվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ: Հայտնում ենք, որ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է: Իրականում զանգն արվել է Վալերի Օսիպյանի հեռախոսահամարին, որն արդեն 15 տարի նրա մոտ է և հայտնի է լրագրողներին: Կրկին կոչ ենք անում ճշտել յուրաքանչյուր լուր ու զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



