Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին
INTERNATIONAL NEWSԻտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին: Պատճառը կասկածելի առարկայի հայտնաբերումն է: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին:
Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել գնացքների շարժը մի քանի ուղղություններով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, մետրոյի կայարանում հայտնաբերվել է փայտե տուփ` լարերով և լիցքավորման սարքերով: Այն ավելի ուշ պայթեցվել է մասնագետների կողմից:
Ուղևորների շրջանում խուճապ չի եղել: Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն: Նշենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայում անվտանգության միջոցառումերն ուժեղացվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



