Իրեր, որոնք կարող են զգալիորեն հեշտացնել ձեր առօրյան (լուսանկարներ)
LIFEtert.am-ը գրում է.
Մեր օրերում մի շարք ընկերություններ և անհատներ անսովոր լուծումներ են առաջարկում առօրյա իրավիճակներն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար։
Կենցաղային իրերի նոր գաղափարները ներկայացնում է fishki.net կայքը։
Այսուհետ կարիք չի լինի կռանալ ատամները ողողելու համար։ Խոզանակն այնպես է կառուցված, որ իր վրա ուղղված ջրի շիթը վեր է բարձրացնում։

Կարագի տարա, որի կափարիչով կարելի է կարագ քսել։


Մաստակը ծամելուց հետո ուր նետել այն, եթե մոտակայքում աղբաման չկա։ Ընկերությունն առաջարկում է նոր տեսակի տարաներ, որոնց վրա ամրացված են անհրաժեշտ քանակությամբ թղթի կտորներ, որոնց մեջ էլ մաստակը տեղավորելուց հետո կարելի է դրանք դնել տարայի ներքևում։ Երբ «փոքրիկ պահեստը» լցվում է՝ այն հնարավոր է դատարկել։


Ծաղկի սերմերը պահելու համար նախատեսված գեղեցիկ դիզայնով փայտե գդալներ, որոնք բացելուց հետո թղթե կափարիչի վրա գրված է լինում, թե սերմերն ինչ պայմաններում են աճում, որքան պետք է դրանք ջրել և այլն։ 





Բաժակ, որը «որսում» է ջրի կաթիլները։ 

Գրիչ, որը կարողանում է կարգավորել և գրել այն գույնով, որով ցանկանում եք։ Պարզապես պետք է այն մոտեցնել ինչ- որ առարկայի։ 

Թխվածքներ թխելու տարա, որն ունի նաև համտեսման համար նախատեսված փոքրիկ հատված։



Ընդեղեն վայելելու համար երկուսը մեկում տարա, որի առաջին հարկում պահվում են հատիկները, իսկ երկրորդում՝ անպետք կեղևները։ 



Սանր՝ նախատեսված ավելի համար, որը հեռացնում է դրա ծայրին փաթաթված փոշին։ 

Շամպունի և օճառի պլաստմասսայե տարաներ, որոնք հնարավոր է ամրացնել պատին։ 

Հայտնի է, որ կան զուգարանի թղթեր, որոնց միջուկն այնպիսի ստվարաթղթից է պատրաստված, որը լուծվում է ջրում։ Այսուհետ կա նաև նմանատիպ փաթեթավորում օճառի համար։ 

Սենդվիչի փաթեթավորում, որը բացվում է օգտագործողի համար հարմար ձևով՝ բանանի կեղևի պես։ 



Ֆրի կարտոֆիլի համար նախատեսված տուփ, որն ունի նաև կետչուպի համար նախատեսված «գրպանիկ»։

1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
5
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia



