Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման քայլերը
INTERNATIONAL NEWSՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք այսօր քննարկել ենք այն, ինչ պահանջվում է անել, որպեսզի այդ պայմանավորվածությունն արդեն սկսի աշխատել գործնականում մեր Օդատիեզերական ուժերի, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի եւ նրանց ղեկավարած կոալիցիայի գործողությունների տեսքով»,– ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ եթե կյանքի կոչվեն Մոսկվայում բանակցությունների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի ապահովել նորմալ ընդդիմադիրներին ԻՊ–ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչներից տարբերակելը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



