Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


5 իրական ու խիստ առեղծվածային պատմություններ, որոնք դժվար թե երբևէ բացահայտվեն

PHOTO
Մեր աշխարհը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով, որոնք չեն բացատրվում ոչ մի տրամաբանական վերլուծությամբ: Մարդիկ հակված են տեսնել դրանցում ինչ-որ վերերկրյա ուժերի միջամտություն։ Ոմանք համարում են այս ամենն այլ քաղաքակրթությունների գոյության մասին վկայող հուշումներ, ոմանք հակված են ավելի միստիկ բացատրությունների, իսկ ոմանք էլ ակնարկում են, որ այս ամենը կարող է հզոր պետությունների գաղտնի հետազոտությունների հետևանք լինել։
Այս անգամ Ձեզ կներկայացնենք 5 առեղծվածային, բայց միանգամայն իրական պատմություններ, որոնց սպառիչ բացատրություն չի տրվել առ այսօր ու դժվար թե երբևէ տրվի։

5․ Դյատլովի խմբի կործանումը

Հյուսիսային Ուրալում տեղ գտած տուրիստական խմբի կործանումը մինչ օրս էլ շարունակում է հուզել հանրությանը։ Այս պատմությունը հետաքրքրել է անգամ ամերիկացի կինեմատոգրաֆներին, ովքեր պատմության առեղծվածային մոտիվներով նկարահանել են «Դյատլովի լեռնաշղթայի գաղտնիքը» ֆիլմը։
Ողբերգական իրադարձությունները կատարվել են 1959 թվականի փետրվարի սկզբին, երբ 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը՝ Իգոր Դյատլովի գլխավորությամբ, անհետ կորավ Ուրալյան լեռներում։ Մեկ ամիս տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվեց արշավախմբի վրանը, իսկ վրանից ոչ հեռու գտան խմբի անդամներից 5-ի դիակները։ Մայիսին էլ գտան մնացած դիակները...
Խմբի բոլոր անդամները մահացել էին ցրտահարությունից։ Գրեթե բոլորը մերկ էին կամ էլ ամբողջական հանդերձանք չունեին իրենց վրա։ Պատճառը, որը ստիպել էր մարդկանց շտապ դուրս գալ -30 աստիճանի պայմաններում սկսված ձնաբքին ու նույնիսկ շորեր չհագնել, առ այսօր անհայտ է մնում։ Ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ գաղտնի զենքի փորձարկումից մինչև գնդաձև կայծակի հարված, բայց թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ամենայն հավանականությամբ գաղտնիք կմնա։

4․ Ապոկալիպսիսի ձայները

Այս առեղծվածային ձայները նաև հայտնի են որպես «Երկրի ճռռոց» կամ «Երկրի տնքոց»։ Դրանք լսվել են աշխարհի տարբեր անկյուններում ու առաջին անգամ ֆիքսվել են 2011 թվականին։ Այս ձայները մարդկանց վախ ու անհանգստություն են ներշնչում։
Երբ մարդիկ փորձում են նկարագրել իրենց լսածը, առավել հաճախ օրինակ են բերում իրար քսվող հսկայական մետաղյա թիթեղների ձայնը, ասես հենց Երկրի ընդերքից եկող ոռնոց, ինչպես նաև տարօրինակ աղմուկ, որը մասամբ ռեակտիվ ինքնաթիռի ձայն է հիշեցննում։ Հատկապես զգայուն են այս ձայների նկատմամբ կենդանիները։ Ականատեսների վկայությամբ՝ նկարագրվող դրվագներում շները սկսում էին խուճապի մեջ այս ու այն կողմ վազվզել, երբ լսվում էր այս ձայնը։
Գիտնականներն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ապոկալիպսիսի ձայների բնույթը։ Ամենատարբեր տեսություններ են առաջ քաշվել դրանց ծագումնաբանության վերաբերյալ։ Օրինակ՝ ոմանք ենթադրում են, որ դրանք առաջանում են երկրակեղևի շերտերի շարժումներից, իսկ այլոք էլ կապում են դա ուժգին արևային ակտիվության ու նույնիսկ Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետ։

3․ Լաբոկյան լույսեր

1951 թվականի օգոստոս ու սեպտեմբեր ամիսների ողջ ընթացքում ԱՄՆ Տեխաս ու Նյու Մեքսիկո նահանգի բնակիչները գիշերային երկնքում տարօրինակ լույսերի էին հետևում։ Դրանք երկնքում լուսավոր կոր էին կազմել ու անձայն ճախրում էին վերևներում։ Քանի որ այս առեղծվածային իրադարձության մասին առաջին հաղորդագրությունը եկել է տեխասյան Լաբոկ քաղաքից, ուստի այս երևույթը ստացավ «Լաբոկյան լույսեր» անվանումը։
Այս տարօրինակ երևույթին մարդիկ ականատես էին լինում մի քանի օր շարունակ, իսկ 18-ամյա ուսանող Կարլ Հարթն անգամ հասցրեց լուսանկարել դրանք իր ֆոտոխցիկով։ Տվյալ լուսանկարների բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց իսկությունը։
Այս երևույթի ծագումնաբանության վերաբերյալ առ այսօր թեժ վեճեր են գնում։ Ուֆոլոգիական տեսության կողմնակիցները պնդում են, որ գործ ենք ունեցել այլմոլորակային քաղաքակրթության այցի հետ, իսկ իրատեսներն առաջարկում են մի հիպոթեզ, համաձայն որի՝ ականատեսները պարզապես չվող թռչունների երամներ են տեսել, որոնց փորի փետուրներն արտացոլել են քաղաքային լուսավորությունը։

2․ Նորֆոլկյան գնդի անհետացումը

1915 թվականի օգոստոսի 12-ին Դարդանելյան գործողության անցկացման ժամանակ անհետացավ Նորֆոլկյան գնդի մի ամբողջ գումարտակ։ Բրիտանական զորքերն այդ ժամանակ հարձակում էին ծավալում Գալիպոլի թերակղզու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ 267 զինվոր՝ գնդապետ Բոշի հրամանատարության ներքո, մտան մի մարգագետին, որին մոտենում էր մառախուղը...
Երբ մառախուղը ցրվեց, պարզվեց, որ ջոկատն անհետացել է։ Ո՛չ ողջ, ո՛չ էլ անգամ զոհված զինվորների մարմիններ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Գումարտակը պաշտոնապես հայտարարվեց անհետ կորած։ Ու միայն մի քանի տարի անց՝ 1918 թվականին, տեղի գյուղացիներից մեկի հողակտորում հայտնաբերվեց նորֆոլկցիների 122 մարմին, իսկ մնացածի ճակատագիրը գաղտնի է մնում առ այսօր։

1․ Թրևիս Ուոլթոնի պատմությունը

Սա այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին ամենահայտնի պատմությունն է։ Այն լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում ու հիմք է դարձել «Երկնային լույսեր» ֆիլմի սցենարի համար։ 
1975 թվականի նոյեմբերի 5-ի երեկոյան 7 անտառահատներ տեսան կապույտ գույնի լույս արձակող սկավառակ Արիզոնա նահանգի Սնոուֆլեյք քաղաքի երկնքում։ Թրևիս Ուոլթոնը դուրս եկավ մեքենայից, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի անսովոր երևույթը։ Այդ պահին սկավառակը լուսավորեց նրան լուսարձակի ճառագայթով, իսկ հետո օբյեկտի ստորին մասից կանաչա-երկնագույն ճառագայթ դուրս եկավ, որը մի քանի մետր այն կողմ շպրտեց Թրևիսին։ Մնացած անտառահատները, տեսնելով դա, խուճապահար փախան անտառից։
Ինքը՝ Թրևիս Ուոլթոնը, անհետացավ, ու նրա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին։ Ոստիկանությունը կասկածում էր մյուս անտառահատներին նրա սպանության մեջ, բայց նրանք բոլորը հերքում էին դա, իսկ նրանցից մեկը նույնիսկ արտասվեց հարցաքննության ժամանակ։ Նրանք միաբերան պահանջեցին, որպեսզի իրենց ստուգեն ստի դետեկտորով, ու պոլիգրաֆը հաստատեց, որ նրանք ճիշտ են խոսում։
5 օր անց Թրևիս Ուոլթոնը գտնվեց։ Նա ուշքի էր եկել անտառում ու ինքնուրույն հասել էր մոտակա բնակավայրերից մեկին։ Միակ բանը, որ նա հիշում էր կատարվածից, այն էր, որ նրան առևանգել էին կես մետրից էլ ավելի կարճահասակ հումանոիդներ, ովքեր մազածածկ չունեին, հսկայական աչքեր ու անշրթունք բերաններ ունեին...
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform