Հաճախ արտասվող մարդիկ ամենևին էլ թույլ չեն. նրանք ունեն ուժեղ էմոցիաներ և առողջ են
PHOTOԱրտասվելը հաճախ համարվում է մարդկային թուլություն: Մենք փորձում ենք թաքցնել մեր թաց աչքերը, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք ուժեղ ենք և մեզ անհնար է խոցել: Բայց մարդիկ, ովքեր արտասվում են, ավելի ուժեղ են և չեն փորձում թաքցնել իրենց զգացմունքները: Ահա մի քանի հատկություններ, որ բնորոշ են հաճախ արտասվող մարդկանց:
-
Նրանք ֆիզիկապես առողջ են
Պարզվում է՝ արտասվելը մեզ ավելի առողջ է դարձնում: Էմոցիաները մեր մեջ խեղդելը մեզ մոտ հոգեկան անհանգստություն է ստեղծություն: Այդ սթրեսը զարգանալով կարող է բերել բազմաթիվ ֆիզիկական խնդիրների, սկսած սրտի խնդիրներից մինչև մաշկային: Արտասվելը նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և պայքարում է օրգանիզմում ընկճվածություն առաջացնող քիմիական նյութերի դեմ:
-
Նրանք պատրաստ են հիմա ընկճվել, որպեսզի հետո ավելի լավ զգան
Երբ դուք արտասվում եք, նշանակում է՝ դուք ընդունում եք պահի լրջությունը և պատրաստ եք այն ընդունել: Արցունքներն օգնում են ձեզ ազատվել ցավից և էմոցիոնալ հանգստություն զգալ: Սա նաև ապացուցված է գիտականորեն. ըստ փորձի՝ մարդկանց տրամադրությունը բարձրանում էր, երբ նրանք արտասվում էին:
-
Նրանք քաջ են
Ձեր խոցելիությունը ցույց տալը մեծ քաջություն է: Մարդկանց ներկայությամբ արտասվելը կարծես հրավեր է դեպի ձեր սիրտը, սակայն նման քայլը կարող է ռիսկային լինել ձեզ համար և մարդիկ կարող են ցավեցնել ձեզ: Ձեզ կարող են քննադատել կամ էլ, ընդհակառակը, դուք ավելի կմտերմանաք այն մարդու հետ, ում մոտ կիսվել եք ձեր զգացմունքներով:
-
Նրանք լուռ չեն մնում
Հաճախ արտասվող մարդիկ համարվում են ամենաշփվող մարդիկ: Նրանք անտարբեր չեն դիմացինի զգացմունքների նկատմամբ և անկեղծ են:
-
Նրանք ավելի բաց են
Մարդիկ, ովքեր պատրաստ են խոցելի լինել և չզսպել իրենց էմոցիաները, նաև շատ բաց են նորարարությունների և սիրում են վայելել կյանքը իր բոլոր հաճույքներով: Եթե նրանք շատ են լացում, ուրեմն նաև շատ են ծիծաղում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։