Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցկետում
SOCIETYՀՀ ոստիկանության ծառայողները հուլիսի 25-ին` ժամը 10.30-ին, Բագրատաշենի սահմանային անցկետում հայտնաբերել և Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ին, որը 2015 թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք պատճառելը/:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



