Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին
INTERNATIONAL NEWSՌուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ հոկտեմբերին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերին Թուրքիայում անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ պայմանավորվել ենք հանդիպել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, ասել է նա:
2015 թվականի դեկտեմբերի մեկին ՌԴ կառավարությունը կասեցրել էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՌԴ էներգետւկայի նապարար Ալեքսանդր Նովակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



