Ականատեսները տեղեկացրել են, որ Ադրբեջանում գործարանի պայթյունի ձայները դեռևս լսելի են
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել են ականատեսները:
«Ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսելի եղել: Բայց ինտենսիվ պայթյուններ արդեն չկան: Դեպքի վայրում ծուխ է»,- ասել են ականատեսները:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շիրվանի «Արազ» գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանանքով պայթյուններ են լսվել: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է, զոհեր դեռևս չկան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



