Եգիպտոսում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց
POLITICSԵգիպտոսի ավելի քան երեք հարյուր պատգամավորներ ստորագրել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցման ներքո: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդում է Youm7 պարբերականը:
Հարցման նախաձեռնողն է եգիպտացի հայտնի լրագրող և պատգամավոր Մուստաֆա Բաքրին: Նրա գործընկերոջ՝ Ֆաիզա Բարաքյաթայի խոսքով՝ բանաձևը, ընդունման դեպքում, «կլինի պատասխան Եգիպտոսի նկատմամբ Թուրքիայի թշնամական գործողությունների և պաշտոնական Անկարայի՝ Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու փորձերին»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



