Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք. Իվետա Եդիգարյանը՝ ամառային հանգստի եւ Արփինե Բեկջանյանի հետ լուսանկարների քննադատության մասին

LIFE

Դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանն օրերս է վերադարձել հանգստից, իսկ այսօր տպավորություններով կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Իվետան ամառային արձակուրդներն անցկացրել է Վրաստանի ծովափնյա քաղաք Քոբուլեթիում՝ դստեր, մտերիմ ընկերուհու եւ երգչուհի Արփինե Բեկջանյանի ընտանիքի հետ միասին:

«Ինձ համար հանգստի համար կա երեք նախապայման՝ ծով, արեւ ու լավ շրջապատ. այս երեք նախապայմաններն էլ առկա էին իմ այս տարվա հանգստյան օրերին, թեեւ մի գաղտնիք բացեմ՝ ծովում միայնակ էլ կարող եմ հանգստանալ: Հիմա, երբ հետ եմ եկել, վստահաբար կարող եմ ասել ստաված հագիստ էր, շատ ջերմ մթնոլորտ, քանի որ ընտանիքներով էինք»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Հաճելի էր նաեւ այն փաստը, որ Քոբուլեթիում շատ հայկական ռեստորաններ կային, ուր մենք մեզ կարծես թե տանն էինք զգում: Առաջին օրը այդ ռեստորաններից մեկում մեզ համար երգեց Արփինեի ամուսինն՝ Արման Էլբերտը: Իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք»:

Իվետա Եդիգարյանի խոսքով՝ նա պասիվ հանգստի սիրահար է, այս նախընտրության համար դերասանուհին իր պատճառներն ունի.

«Ես ողջ տարին աշխատում եմ, ամեն օր երգում եմ ռեստորաններում ու ակումբներում, պարբերաբար նկարահանվնում եմ տարբեր նախագծերում, մասնագիտությունից ելնելով՝ հաճախ եմ մասնակցում երեկույթների, փարթիների, այնպես որ նախընտրում եմ տարվա մեջ գոնե մի քանի օր պարզապես հանգստանալ: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանգստի ընթացքում մասնակցեցինք տարբեր խնջույքների, սակայն հնարավորինս ձգտեցի պասիվ հանգիստ ապահովել ինքս ինձ համար,- նշեց նա ու հավելեց,- ցերեկը լողում էինք ծովում, իսկ երեկոյան ես կարող էի ժամերով նստել ծովի ափին ու ջրի ձայնի ներքո իսկապես վայելել հանգիստս»:

Անդրադառնալով իր եւ Արփինե Բեկջանյանի՝ հանգստի ընթացքում հրապարակած լուսանկարենրին, որոնք բուռն քննարկումների արժանացան՝ դերասնուհին նկատեց.

«Մենք գնացել էինք հանգստանալու ու պարզապես ինքներս մեզ համար լուսանկարվել ենք եւ դրանք հրապարակել «Instagram»-ի մեր էջում՝ այդպիսով մեր հանգստի ուրախ դրվագներով կիսվելով մեր ընկերների հետ: Ինձ հուզել էր այն փաստը, որ սխալ վերնագրերով էր համացանցում տարածվել մեր լուսանկարները: Բնականաբար, եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք, իսկ լողազգեստի համար ասել ավելի քան բաց կամ կիսամերկ ու նման այլ որակումներ, ըստ իս՝ չի կարելի: Ես կարծում եմ՝ լուսանկարներն էլ չափի մեջ էին ու նման քննարկումներն ուղղակի անտեղի էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ ստվերում մնալ, անգամ իմ սոցիալական էջերում եմ քիչ լուսանկարներ տեղադրում, որպեսզի անընդհատ չհնչի անունս, երբեք ինքս ինձ PR չեմ անում»:

Իվետան թեմայի շրջանակում հավելեց, որ քննադատություններին լավ է վերաբերվում.

«Ցանկացած քննադատությունից փորձում եմ քաղել ինձ անհրաժեշտ կողմը, շատ առողջ եմ վերաբերվում դրանց, եթե քննադաում են խելացի մարդիկ: Ես ունեմ իմ կարծիքը, բայց լսում եմ քննադատությունները եւ հետեւություններ անում: Այս առումով շատ նորմալ եմ տանում այդ խոսակցությունները, քանի որ ապրում եմ իմ եւ մտերիմներիս համար»,- ընդգծեց նա:

Զրույցի վերջում երգչուհին ու դերասանուհին նշեց, որ աշխատանքային ծրագրեր ունի.

«Շուտով կսկսեմ աշխատել նոր երգիս վրա, որն ինձ նվիրել է Աննա Հովները, հուսամ՝ տեսահոլովակը եւս շատ չի ուշանա: Ինձ վերաբերվում է թատերական ծրագրերին՝ կարծում եմ նոր եթերաշրջաններին ընդառաջ կլինեն նաեւ նոր առաջարկներ: Ի դեպ՝ այս պահին ունեմ հումորային կոմերցիոն ներկայացման շրջանակում խաղալու առաջարկ, որի հետ կապված աշխատանքները եւս մոտ օրերս կսկսենք»,- ավարտեց Իվետա Եդիգարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK