Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ակտիվացնել նորմանդական ձեւաչափով աշխատանքը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Մասնավորապես, խոսվել է Մինսկի համաձայնությունների իրականացման հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին, որը պետք է ներառի Ռուսաստանի կողմից անվտանգության բաղադրիչի իրականացումը:
Պորոշենկոն նշել է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների մշտական խախտումների մասին: Նա ընդգծել է ամբողջ Եվրոպայի միավորման կարեւորությունը ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման, այլեւ Դոնբասում իրադրության հետագա վատթարացման դեպքում դրանց ուժեղման հարցում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



