Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


20 երևույթ, որոնք թունավորում են ձեր երջանկությունը

LIFE

168.am-ը գրում է.

5sfer.com կայքն  առանձնացրել է այն երևույթները, որոնց պատճառով երջանկությունը հեռանում է մեր կյանքից:

1. Ձեր նախանձը կարող է կործանել ցանկացած հարաբերություն
Ավելի լավ է՝ սկսեք հաշվեհարդար տեսնել նախանձի հետ, երբ նա գլուխ է բարձրացնում: Մարդկանց մեծ մասը չի ուզում ընդունել, որ նախանձը գլուխ է բարձրացրել: Երջանիկ մարդը նա է, ով ազատված է նախանձից, ու դա տեսանելի է առողջ հարաբերություններում:

2. Մակերեսային բաների հետևից ընկնելը կարող է թունավորել ձեր երջանկությունը
Հաճախ կարելի է լսել, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր ավելի շատ բան անում են ուրիշների համար, քան իրենց: Եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որն ընկնում է մակերեսային բաների հետևից (հարստություն, մեքենաներ, բրենդային հագուստ, և այլն), ապա կարելի է համոզված ասել, որ դուք թունավորում եք ձեր սեփական երջանկությունը:

3. Եթե դուք պահում եք զայրույթը, դա կկործանի ձեր երջանկությունը
Երջանկությունը ձեր կյանք է գալիս է ձեր կյանքի առաջընթացից ու նրանից, որ դուք ազատվում եք ամեն տեսակի բարկությունից, որը կարող է կաղապարել ձեզ:

4. Ձեր զղջումները կոչնչացնեն ձեր աշխարհը
Ձեր կյանքը ժամանակ առ ժամանակ, երևի, լի կլինի զղջումներով՝ սխալներով: Սխալները միայն նրա համար են, որպեսզի սովորեցնեն ձեզ, որ որոշված ճանապարհն ավարտվել է, ու հետևաբար՝ պետք է նորը փորձել: Օգուտ չկա՝ զղջալով հետ նայելուց, որովհետև անցյալը չեք կարող փոխել: Ուղղակի շարունակեք առաջ շարժվել ու փորձեք այլ ուղի:

beautiful young girl in summer time

5. Ձեր կախվածությունն ուրիշներից կխոչընդոտի երջանկությանը
Եթե դուք կախյալ մարդ եք, կամ էլ, այլ կերպ ասած՝ ուրիշ մարդուց կախված լինելու մեջ է ձեր երջանկությունը, ապա դուք, անկասկած, երկար կսպասեք երջանիկ կյանքի: Երջանկությունը երբեք այլ մարդու միջոցով չի գա ձեզ մոտ, այն կարող է գալ միայն ձեր միջից: Նայել ինքդ քո ներսը՝ միակ ուղին է՝ իսկական երջանկության:

6. Ձեր անհրաժեշտությունը՝ այլ մարդկանց ուղղելու, կոչնչացնի երջանկությունը
Սա նաև կապված է կախվածության հետ: Եթե դուք զգում եք ուրիշներին «ուղղելու» անհրաժեշտություն, ապա երբեք չեք կենտրոնանա սեփական բարեկեցության և երջանկության վրա: Երբ ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր վրա, ապա միշտ կգտնեք այն, ինչ ուզում եք ուղղել ուրիշների մեջ՝ նրա համար, որ ձեզ ավելի երջանիկ զգաք: Միակ մարդը, ում կարող եք վերահսկել, ինքներդ եք, դրա համար կենտրոնացեք ձեր ինքնակատարելագործման վրա:

7. Ձեր վախը կարող է խանգարել՝ իրական երջանկություն զգալ
Ռալֆ Ուոլդո Էմերսոնն ասել է. «Վախն ավելի շատ է հաղթում մարդկանց, քան մի այլ բան աշխարհում»: Դուք լիարժեք երջանկություն կզգաք միայն այն ժամանակ, երբ ազատվեք վախերից:

8. Էգոիզմը թույն է ձեր երջանկության համար
Եթե դուք էգոիստ մարդ եք, դա նշանակում է՝ միշտ կուզենաք, որ ամեն ինչ ձեր ուզածով լինի, իսկ ուրիշների կարիքներն ու կարծիքները դուրս են մնում ձեր ուշադրությունից: Մարդկանց մեծ մասը չի ցանկանում հարաբերություններ ունենալ էգոիստների հետ, և եթե դա վերաբերում է ձեզ, ապա կգա մի պահ, երբ կհայտնաբերեք, որ միայնակ եք ու դժբախտ, եթե ոչինչ չփոխեք:

Beautiful gil with coffee cup sitting on outdoors stairs wearing red pants and glasses.

9. Ձեր երջանկությունը կնվազի, երբ ունենաք չարդարացված մեծ սպասելիքներ ուրիշներից
Ձեր պահանջմունքը, որ յուրաքանչյուր մարդ համապատասխանի ձեր կյանքի ստանդարտներին, համարվում է չհիմնավորված սպասելիքն այն բանի, որ մարդկանց մեծ մասը չեն կարողանա դա իրականացնել: Այդ պատճառով՝ դուք միշտ կհիասթափվեք մարդկանցից, ու այդպիսով՝ կյանքում դժբախտ կլինեք:
Բոլոր մարդիկ ունեն իրենց անհատական տեսակը, որը կխոչընդոտի նրանց՝ ապրել այնպես, ինչպես դուք եք սպասում: Նրանք չեն կարող այդպես ապրել: Երբ դուք դադարեք մարդկանցից պահանջել, որ համապատասխանեն ձեր ստանդարտներին, կտեսնեք, որ թե՛ նրանք, թե՛ դուք ավելի բարձր տրամադրություն կունենաք: Ազատ մարդը երջանիկ մարդն է:

10. Ձեր ինքնակառավարումը կկանգնեցնի երջանկությունը
Եթե դուք համարվում եք ինքնակառավարվող մարդ, նշանակում է, դուք մտածում եք, որ ոչ մի վատ բան անել չեք կարող, և, որ ուրիշ մարդիկ միշտ սխալ են: Չի կարելի անընդհատ կատարյալ լինել, ուրեմն՝ ինչո՞ւ մի կողմ չնետել ինքնակառավարումն ու զգալ իրական երջանկությունը: Դա կբերի ոչ միայն նրան, որ ձեր հարաբերությունները կծաղկեն, այլ նաև դուք կդառնաք ավելի հանգիստ անձնավորություն:

11. Եթե դուք ապրում եք անցյալում, ապա դա կխոչընդոտի ձեր երջանկությանը
Եթե ապրում եք անցյալում, նշանակում է՝ դուք երջանիկ չեք ձեր ներկայում: Ձեր երջանկությունն ուղեղի ներկա պահն է, և եթե ձեր կյանքը ձեզ երջանիկ չի դարձնում, հնարավոր է՝ եկել է ժամանակը վերլուծելու ձեր վիճակը ու մի քանի փոփոխություններ անելու դեպի լավը:

Կյանքում առաջ շարժվելը կօգնի հասկանալ, որ դուք ապրում եք «հիմա»-ում:

12. Անազնվությունը կարող է խեղդել երջանկությունը
Եթե դուք անազնիվ մարդ եք, ամենայն հավանականությամբ՝ վանել եք մյուսներին ձեզնից: Հաճախ է լինում, որ անազնիվ մարդիկ ունենում են անվստահելի մարդու հեղինակություն, ինչի հետևանքով՝ դիտարկվում են՝ որպես անվստահելի ընկեր ու գործընկեր: Անազնվության պատճառով օտարացումը, անկասկած, կբերի դժբախտության ու մեկուսացման:

13. Ինչ-որ դոպինգի ընդունումը փոխում է երջանկության վիճակը
Որոշ մարդիկ կարող են չհամաձայնել, բայց եթե անգամ ինչ-որ նյութեր եք օգտագործում ժամանակավոր «երջանկության» համար, ապա դա երկարատև չի լինի, ու դժբախտ մարդ լինելու զգացումը նորից կհայտնվի:

14. Ձեր պեսիմիզմը կհանգեցնի մշտական ապերջանիկ տրամադրության
Համարվում է, որ, եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որը միշտ ունի պեսիմիստական տրամադրվածություն, դա կարող է հանգեցնել դժբախտ կյանքի: Որոշ իմաստով՝ ձեր խոսքերն ու մտքերն ունեն ուժ, և, եթե միշտ կիրառում եք «նեգատիվ բառապաշար», դա նման է աշխարհին նեգատիվ տրամադրություն ուղարկելուն: Այդպիսով, տպավորություն է ստեղծվում, որ դժբախտությունը հետևում է ձեզ, ինչպես վիրուս, որը երբեք չի հեռանում: Պեսիմիզմից ազատվելու դեղամիջոցը ձեր նեգատիվը գիտակցելն ու դրանից ազատվելու ուղղությամբ քայլեր անելն է: Այսինքն՝ ունենալ դրական մտքեր և գործածել դրական բառեր:

15. Նախապաշարումներն այլ մարդկանց վերաբերյալ կարող են դժբախտ դարձնել ձեզ
Կողմնակալ մարդն անազնիվ մարդն է, որն իր դժգոհությունը թափում է մարդկանց խմբից միայն մեկի՝ «քավության նոխազի» վրա: Կողմնակալ մարդիկ հարմար պահ են փնտրում, որ իրենց կատաղությունն ուրիշների վրա թափեն: Նրանք կարծում են, որ դա կօգնի իրենց՝ ավելի լավ զգալ, ինչն այդպես չէ:

16. Ինքնավստահության բացակայությունը  կարող է դժբախտության զգացում առաջացնել
Եթե միշտ կասկածում եք ձեզ, ապա միշտ կունենաք խղճալի լինելու զգացում: Ինքնավստահություն չունեցող մարդը կարող է  ինքն իր հետ նեգատիվ խոսակցության մեջ ներքաշվել, ինչը կբերի ավելի ու ավելի խորը դժբախտության: Ինքնավստահությունը վերականգնել կօգնի լավ ընկերը կամ մասնագետը:

17. Դժբախտության զգացումը կարող է չստուգված հոգեկան հիվանդության արդյունք լինել
Եթե տառապում եք անհանգստությամբ կամ դեպրեսիայով, ապա դժվար չէ հասկանալ, որ դրան հետևելու է դժբախտությունը: Ժամանակ գտեք և զրուցեք վստահելի մեկի հետ, որը կարող է օգնել՝ ելք գտնել կյանքի անհաջողություններից: Եթե կասկածում եք, ապա անպայման մասնագիտական օգնության դիմեք:

Side view of a full body of a casual woman thinking sitting in a cliff watching the sea

18. Ընտանի կենդանին կարող է հակաթույն դառնալ
Ընտանի կենդանիները հիանալի միջոց են համարվում երջանկության բարձրացման համար: Ապացուցված է, որ, երբ մարդը շոյում է կենդանուն, տրամադրությունը մեխանիկորեն բարձրանում է:

19. Օգնության կարիք ունեցողներին ինքնակամ օգնելու համար ժամանակ հատկացնելը կօգնի ավելի երջանիկ դառնալ
Ձեր օգնության կարիքն ունեցողների համար ծախսած ժամանակը կօգնի «բուժել» ձեր կյանքի դժբախտությունը: Երբեմն՝ տեսնելով նրանց, ում բախտն ավելի քիչ է բերել, քան ձերը, օգնում է իրերը տեսնել ճիշտ լույսի տակ:

20. Սթրեսը կարող է դադարեցնել ձեր կյանքի երջանկությունը
Սթրեսն ազդում է ոչ միայն  ձեր ֆիզիկականի, այլև էմոցիաների վրա: Եթե դուք հենց այն մարդն եք, որը միշտ սթրեսի մեջ է, ապա միգուցե եկե՞լ է ժամանակ արմատական փոփոխությունների:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future