Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Հոլիվուդյան 7 ամենաանտանելի բնավորության տեր աստղերը, ում հետ աշխատել ոչ ոք չի ցանկանում (Լուսանկարներ)

LIFE

Հանրության առջև գրեթե բոլոր հայտնիները ջանում են դրական իմիջ ունենալ ու ստիպել հավատալ մարդկանց, որ իրենք բաց և դրական կերպարներ են։ Սակայն իրականում երբեմն լինում է այնպես, որ այդ անթերի պատկերը կտրականապես տարբերվում է նրանից, թե ինչի են ականատես լինում աստղերի հետ աշխատող մարդիկ։ Ձեզ ենք ներկայացնում ամենաքմահաճ ու պահանջկոտ աստղերին, ովքեր այնքան վատն են, որ մարդիկ չեն ցանկանում աշխատել նրանց մոտ։

1. Բեյոնսե

Бейонсе фото

Ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի կազմակերպիչները հրապարակավ հայտարարել են, որ Բեյոնսեն ամենաբարդ հայտնին է, որի հետ իրենք երբևիցե առիթ են ունեցել աշխատելու։ Դիվան պետք է ելույթ ունենար 2013 թվական սուպերգավաթի ընդմիջմանը, ու դա պետք է լիներ կարճատև ելույթ, սակայն նրա պահանջներն առավել քան տարօրինակ էին։ Բեյոնսեն պահանջել էր, որ նրա դիմահարդարման սենյակում անպայման լինի 22.000 դոլար արժողությամբ թանկարժեք փայտից պատրաստված օրորոց՝ իր 1-ամյա դստեր համար։ Ամուսնու՝ Ջեյ Զիի համար էլ նա պատվիրել էր 6000 դոլարի ալկոհոլ ու սիգարներ։ Բացի դրանից, երգչուհին պահանջել էր, որպեսզի սենյակում ջերմաստիճանը կայուն 26 աստիճան լինի, հանքային ջրի ջերմաստիճանը՝ 21 աստիճան, ու այդ ջուրը խմելու համար նա պատվիրել էր տիտանի ձուլվածքից պատրաստված 900 դոլար արժողությամբ ձողիկներ։ Սակայն սա էլ դեռ ամենը չէր։ Բեյոնսեն պահանջել էր, որ բոլոր այն կազմակերպիչներն ու նրանց ներկայացուցիչները, ովքեր պետք է հանդիպեին իր հետ, 100 տոկոսանոց բամբակյա հագուստներ կրելիս լինեին, լոգարանում պետք է լրիվ նոր զուգարանակոնք տեղադրված լիներ, իսկ զուգարանի թուղթը պետք է լիներ միմիայն կարմիր գույնի։

2. Ջենիֆեր Լոպես

Дженнифер Лопес фото

Ջենիֆեր Լոպեսը ևս այն աստղերի թվին է պատկանում, ովքեր չեն գնում փոխզիջումների ու տարօրինակ պահանջներ են ներկայացնում։ Երբ դիվան ֆիլմերում է նկարահանվում, նա աշխատում է հնարավորինս քիչ շփվել ֆիլմի վրա աշխատող անձնակազմի հետ կադրից դուրս, հակառակ դեպքում նա կորցնում է իր տրամադրվածությունն ու դուրս է գալիս դերից։ Եթե ինչ-որ մեկը հարց ունի Ջեյ Լոյին կամ գործ ունի նրա հետ, ապա նա պետք է դիմի երգչուհու անձնական օգնականին, ով էլ երգչուհու համար հարմար պահի կտեղեկացնի նրան։ Ի դեպ, օգնականների մասին. քչերն են երկար դիմանում նրա մոտ, չնայած նրան, որ 65.000 դոլար տարեկան աշխատավարձ են ստանում։ Բանն այն է, որ Ջենիֆերը պահանջում է, որ օգնականը շաբաթական 6 օր, օրական 12 ժամ, լինի նրա կողքին, իսկ մնացած ժամանակ լինի կապի մեջ։ Բացի դրանից, Լոպեսն աչքի չի ընկնում հրեշտակի բնավորությամբ, ուստի սթրեսակայունությունն ու ամենատարօրինակ պահանջներին օպերատիվ արձագանքելու հմտությունները հանդիսանում են նրա օգնականի պաշտոնի հավակնորդների գլխավոր չափանիշները։

3. Քրիստիան Բեյլ

Кристиан Бейл фото

Էկրանի վրա հմայիչ ու ազնվազարմ երևացող Բեյլը «Ստո՛պ, նկարահանվա՛ծ է» հրահանգից հետո վեր է ածվում բռնկուն տիրանի։ Հոլիվուդում քչերն են ցանկանում հայտնվել նրա հետ նույն նկարահանման հրապարակում։ Ընդ որում, սա վերաբերում է թե՛ դերասաններին, թե՛ նկարահանման պրոցեսի այլ մասնակիցներին։ Իր գործընկերների մասին Բեյլը չի ուզում իմանալ ոչինչ, ինչի մասին նա հայտարարել է բաց տեքստով. «Ես չեմ ցանկանում ոչինչ իմանալ այլ դերասանների կյանքի մասին ու չեմ ուզում, որպեսզի նրանք իմանան իմ մասին»։

Բացի դրանից, Բեյլն իրեն հաճախ թույլ է տալիս վիճել ռեժիսորների հետ, եթե նրան ինչ-որ բան դուր չի հալիս, իսկ «Терминатор 4»-ի նկարահանումների ժամանակ նա մի անգամ հարձակվեց օպերատորի վրա, ով շեղել էր նրան նկարահանման ժամանակ, ու նա մոտ 4 րոպե, առանձնապես չչափավորելով իր արտահայտությունները, բարձր տոնով բացատրում էր օպերատորին, որ այսպես անել չի կարելի։ Այս ամենն, իհարկե, շատ մեղմ ասած՝ խոսակցության կոնտեքստի վերաբերյալ։

4. Գվինեթ Պելթրոու

Гвинет Пэлтроу фото

Գվինեթ Պելթրոուն հայտնի է իր գործընկերների շրջանում ոչ միայն իր անձը չափազանց արժևորելու համար, այլև նկարահանման հրապարակում դրսևորվող տարօրինակ վարքի համար։ Օրինակ՝ «Երկաթյա մարդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա պահանջել էր, որ իր գրաֆիկը կազմեն այնպես, որ նա չառնչվի Սքարլեթ Յոհանսոնի հետ, ու արդյունքում նրանք այդպես էլ չտեսնվեցին նկարահանման ողջ պրոցեսի ընթացքում։

Գվինեթը հայտնի է նրանով, որ ստիպում է իր օգնականներին մանրակրկիտ կերպով լվանալ ու չորացնել լոգարանի հատակը, որպեսզի նրա ոտքերը հանկարծ չթրջվեն այն ջրով, որը եղել է ինչ-որ մեկի մարմնի վրա։ Գվինեթը բավականին հաճախ է արհամարհական արտահայտվում իր գործընկերների մասին իր տված հարցազրույցներում։ Օրինակ՝ մի դրվագ նրա հարցազրույցներից. «Երբ տեսնում ես Ռիզ Ուիզերսպունի մակարդակի դերասանուհիների «Անցնելով գիծը» մակարդակի ֆիլմերում, մտածում ես. «Ինչո՞ւ է նա խաղում բոլոր այդ հիմար ռոմանտիկ կատակերգություններում»։ Իհարկե հանուն փողի»։ Դրանից անմիջապես հետո էլ Գվինեթը ցնցեց իր լսարանին՝ հայտարարելով, որ իր համար գլխավոր կյանքի դասը շրջապատի կարծիքի վրա թքած ունենալն է։

5. Բրյուս Ուիլիս

Брюс Уиллис фото

Նկարահանման պրոցեսի բոլոր մասնակիցների կյանքը փչացնող դերասանների ցուցակում իր արժանի տեղն ունի նաև Բրյուս Ուիլիսը։ Նա ոչ միայն ամեն կերպ ընդգծում է իր աստղային կարգավիճակը, այլև հրաժարվում է կատարել պայմանագրի դրույթները, որոնք ի թիվս այլ բաների՝ պարտավորեցնում են նրան մասնակցել պրոմո-նկարահանումների, ֆոտոսեսիաների ու հարցազրույցների։ Խնդրի մասշտաբների մասին վկայում է նաև այն, որ ոչ այնքան հաջողակ «Двойной КОПец» ֆիլմի պրեմիերային դրա ռեժիսոր Քևին Սմիթն իր ճառը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ֆիլմի վրա… բացի Բրյուս Ուիլիսից, ով իրեն որպես տականք դրսևորեց»։

6. Լինդսի Լոհան

Линдси Лохан фото

Իր կոլեգաների կյանքը դժոխքի վերածելը Լինդսի Լոհանի սիրելի զբաղմունքներից մեկն է։ Աղջիկը, ով ավելի հայտնի է իր սկանդալային արարքների համար, քան կինոյի դերերի, նկարահանման հրապարակում իրեն պահում է այնպես, ասես պրոյեկտի ողջ հաջողությունը կախված է բացառապես նրանից։ Նրա օգնականներից մեկի խոսքով, ով աշխատել է Լոհանի հետ «Զայրույթի կառավարում» սերիալում, նկարահանումների առաջին օրից Լոհանը զբաղվում էր միայն նրանով, որ խաթարում ու դանդաղեցնում էր աշխատանքը։ «Նա կարող էր հրաժարվել դուրս գալ իր թրեյլերից ամբողջ օրվա ընթացքում կամ էլ անսպասելիորեն կարող էր ժամանակից շուտ լքել նկարահանման հրապարակը, որպեսզի հասցնի իր բոյֆրենդի համերգին ներկա գտնվել։ Նա բառիս բուն իմաստով ահաբեկման էր ենթարկում մեզանից յուրաքանչյուրին»։

7. Շերոն Սթոուն

Шэрон Стоун фото

Հոլիվուդի գլխախոր դիվաներից մեկը՝ Շերոն Սթոունը, տքնաջան աշխատել է, որպեսզի դառնա այն, ինչ կա այսօր։ Դերասանուհին խիստ պահանջկոտ է իր հանդեպ ու ոչ պակաս պահանջկոտ շրջապատող մարդկանց հանդեպ։ Իր կոլեգաների կողմից պատկառանք Շերոնը ստացել է, իսկ այ իր նախկին ենթակաների կողմից լավ վերաբերմունք՝ թերևս ոչ։ Դերասանուհու նախկին օգնականն անկեղծորեն կիսվել էր դերասանուհու հետ աշխատելու իր փորձով. «Ես դիմացա նրա օգնականի պաշտոնում մի քանի ամիս ու այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ նա ինձ համար այս մոլորակի վրա ապրող ամենաատելի մարդն է։ Նա պարզապես անտանելի էր ու անդադար գոռգոռում էր վրաս, իսկ այն պահերին, երբ չէր գոռում, նա նվաստացնում էր ինձ»։

Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO