«Յուվենթուս»-ը ռեկորդային 90 միլիոն եվրո է վճարել Գոնսալո Իգուաինի տրանսֆերի համար
SPORTԱմառային տրանսֆերային պատուհանի և համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն տրանսֆերներից մեկն իրականություն է դարձել՝ Գոնսալո Իգուաինը տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:
Վկայակոչելով թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, հայտնում է, որ «Նապոլի»-ի հարձակման առաջատարն ու Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն «Յուվենթուս»-ի համար արժեցել է 90 միլիոն եվրո: Գոնսալո Իգուաինը «Յուվենթուս»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվողը դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումներից 3-րդը: Երկրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ 1-ինում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Գոնսալո Իգուաինն Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման եւ դարձել 36 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



