Բրունեյի սուլթանի որդու ապշեցուցիչ հարսանիքը
LIFE31-ամյա արքայազն Աբդուլա Մալիքը՝ Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախի որդին, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 37,9 մլրդ դոլաար, ամուսնացել է 22-ամյա Դայանկա Ռաաբիատուլ Ադավիա Պենգիրան Հաջի Բոլկիայի հետ: Past.am- ը ներկայացնում է բացառիկ մանրամասներ արքայազն Աբդուլա Մալիքի հարսանիքից:

Աղջիկն ավելի վաղ աշխատել է համակարգային վերլուծաբան:

Աբդուլա Մալիքը գահաժառանգման կարգում թվով երկրորդն է:

Ավանդույթի համաձայն՝ թագավորական հարսանիքը Բրունեյում տոնում են գրեթե 2 շաբաթ:

Այն սկսվել է ապրիլի 5–ին ու ավարտվել ապրիլի 16-ին աղոթքով:

Հարսանիքը կայացել է Բրունեյի մայրաքաղաքում՝ թագավորական ընտանիքի 1788 սենյականոց պալատում, հարսանիքին մասնակցել է 5000 հյուր:

Հարսանիքը ապշեցրել է իր շքեղությամբ: Անգամ փորձագետները հազիվ կարողացան մոտավորապես անվանել հարսնացուի զարդերի մոտավոր գինը:

Christian Louboutin կոշիկը՝ զազրդարված Swarovski բյուրեղներով, գնահատվել էր մոտ 4000 դոլար:

Հարսնացուի ծաղկեփունջը ոչ թե բաղկացած էր ծաղիկներից, այլ թանկարժեք քարերից:












