iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալը կրկին կրճատվել Է
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների Apple կորպորացիան պատմության մեջ երկրորդ անգամ իր iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նվազում Է արձանագրել: Այս մասին Է վկայում ընկերության՝ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հուլիսի 26-ին:
Նշված ժամանակահատվածում, որն ավարտվել Է հունիսի 25-ին, վաճառվել Է շուրջ 40,4 միլիոն սարք, հասույթը կազմել Է 42,36 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 7,8 միլիարդ դոլար: Բոլոր երեք ցուցանիշներին Էլ անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ցուցադրել են նվազում: Այն ժամանակ Apple-ին հաջողվել Է իրացնել 47,5 միլիոն iPhone սմարթֆոն, ընկերության հասույթը կազմել Է 49,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,68 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



