Շվեյցարիայում բացվել է բաց երկնքի տակ աշխարհում առաջին հյուրանոցը (լուսանկարներ)
PHOTOTert.am-ը գրում է․
Շվեյցարիայի գեղատեսիլ անկյուններից մեկում բացվել է իր տեսակի մեջ աննախադեպ հյուրանոց, որը կոտրում է նմանատիպ վայրերի վերաբերյալ եղած բոլոր կարծրատիպերը:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, հյուրանոցը գտնվում է բաց երկնքի տակ և չունի ո’չ պատեր, ո’չ առաստաղ, ո’չ էլ դռներ: Չորս կողմից աչքերի առաջ են հառնում միայն ալպիական ցնցող բնապատկերներն ու մոգական գեղեցկությամբ աստղազարդ երկնակամարը:
«Մենք հրաժարվել ենք բոլոր պատերից, որպեսզի ոչինչ չխանգարի մեր հաճախորդներին լիարժեք վայելել բնությունը»,-պատմել է Null Shtern հյուրանոցի տերերից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնատիպ հյուրանոցը գտնվում է ծովի մակերևույթից 2.000 մ բարձրության վրա` շվեյցարական Ալպերի հենց կենտրոնում: Այստեղ 1 գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 210 դոլար:
Հյուրանոցը չունի ոչինչ բացի ահռելի մահճակալից, զույգ պահարաններից ու լուսամփոփներից, իսկ հանրային զուգարանը գտնվում է քիչ հեռու: Մինչդեռ հյուրերի համար նախաճաշն ու ընթրիքը պատրաստում է հարևանությամբ ապրող ծառայապետը, ով սնունդը մատուցում է հենց անկողնու մեջ:
\