Հիասքանչ Քիմ Քարդաշյանը` մինի զգեստով
PHOTOԱյսօր Քիմ Քարդաշյանը որոշել է մեզ տոնուսի մեջ պահել: Եվ այսպես, Քիմն առաջին անգամ Սեյնթի հետ ներկայացել է հանրությանը՝ Սան Դիեգոյւոմ մասնակցելով տատի՝ Մերի Ջոյի բուտիկի բացմանը:
Քիմին ընկերակցում էին դուստրը՝ Նորթը, քույրը՝ Քլոեն, մայրը՝ Քրիս Ջենները իր բոյֆրենդ Քորի Գեմբլի հետ, քույրը՝ Քորթնին նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի եւ երեխաների՝ Մեյսոնի, Պենելոպայի ու Ռեյնի հետ:
Բուտիկն այցելելուց հետո ընտանիքը հյուրանոց է գնացել, որտեղ Քիմը ուրիշ հագուստով եւ նոր կերպարանքով գնացել է նշելու տատիկի ծնունդը, որն այսօր 82 տարեկան է դառնում:
Քիմը սեւ հանդերձանքով էր:
Նշենք, որ Քիմը հագել էր Manolo Blahnik ապրանքանիշի կոշիկ, որը մոտ 700 դոլար արժե:
Ի դեպ, հայուհուն ընկերակցում էր նաեւ Բլեք Չայնան, որը կարծես թե վիճել է Ռոբ Քարդաշյանի հետ: Վերջինն ի դեպ ներկա չի եղել ոչ բուտիկի բացմանը, ոչ էլ ծննդյան հավաքույթին:
Աղբյուր՝ NEWS.am STYLE