Դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին` արժեզրկվել
ECONOMICSՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 27-ին կազմել է 476.38 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.83 դրամ՝ նվազելով 0.71 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 623.06 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 1.88 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 27-ին կազմել է 7.21 դրամ, նվազումը 0.02 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 301.42 դրամ, ոսկի՝ 20,263.03 դրամ, պլատին` 16,648.46 դրամ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



