Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է անում հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա
SOCIETY ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութի առնչությամբ, որը վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր դիտարկումներին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:
«Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:
Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



