Քայլի Ջենները զարմացնում է իր երկրպագուներին՝ նրանց բնակարաններն այցելելով
LIFEՔիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջենները ընդլայնում է իր՝ դիմահարդարման գիծը և երկուշաբթի օրը հայտարարել էր իր նոր՝ Kyshadow կոչվող ստվերաներկերի մասին:
Իսկ մինչև իր նոր Kyshadow ստվերաներկի շուկա դուրս գալը 18-ամյա Քայլին այցելել է Լոս Անջելեսում գտնվող իր ամենանվիրված երկրպագուներին և նրանց նվիրել իր արտադրանքը:
Իր գեղեցիկ նախաձեռնության մասին Քայլին տեղեկացրել է իր Snapchat-ի էջում:
Նա նախապես հայտարարել էր, որ պարզել է , թե ովքեր են իր դիմահարդարման պարագաների արտադրանքի ամենանվիրված գնորդները և նա պատրաստվում այցելել նրանց ու նվիրել իր նոր արտադրանքը:

Մինչև այս տարվա վերջը լույս կտեսնեն Քայլիի՝ նոր երանգներով ստվերաներկերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



