Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Թշնամությունը լավ բան չի, ես չէի ցանկանա, որ մեր մեջ նման բան լիներ. Իրինա Հարությունյան

LIFE

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի էկրանային բացակայությունն արդեն իսկ նկատելի է դարձել: Գաղտնիք չէ, որ այժմ նա առավել մեծ ու կարևոր պարտականություն ունի՝ կրտսեր որդու՝ փոքրիկ Դավիթի խնամքը: Սակայն Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ էկրանային լռությունը խախտված է, նոր ֆիլմերն իրեն սպասում են:

Ի դեպ, առիթն օգտագործելով, անդրադարձանք նաև վաստակավոր արտիստուհու ու Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի միջով անցած «սև կատվին»: Կարծես թե,  այստեղ ևս «սառույցը հալչում» է…

-Իրինա, ինչպե՞ս եք Ձեզ զգում նորածնի հետ:

-Կարելի է ասել՝ խենթանալու սահմանին եմ (ժպտում է): Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մտածում էի, որ ինձ հետ այսպիսի բան կկատարվի, բայց որ այս կարգի, չէի պատկերացնում: Ամեն օր ավելի եմ համոզվում, թե ինչ ճիշտ քայլ արեցի՝ նրան բերելով իմ կյանք: Հայաստանում մտածում են, որ 40 տարեկանը մեծ է երեխա ունենալու համար: Շատերն ասում էին՝ ի՞նչ ռիսկ արեցիր այդ տարիքում: Թեև, համաձայն են ինձ հետ, որ ամենակարևոր քայլն եմ արել իմ կյանքում: Իմ բալիկն ինձ առավել երջանկացրեց… Նա արդեն մարդուկ է դարձել, ամեն օր մի նոր բան է անում՝ գոռում է, երգում: Դրական ու մարդամոտ է, բոլորին ժպտում է: 

-Նմա՞ն է ավագ եղբորն այդ տարիքում:

-Իրենք շատ տարբեր են, պետք է խոստովանեմ, որ Դավիթն ավելի հանգիստ երեխա է: Դե, ընդհանրապես, ասում են չէ՞, որ առավել հասուն տարիքում ունեցած երեխաներն ավելի խելոք են: Չգիտեմ՝ դա որքանով է համապատասխանում իրականությանը, բայց մեզ մոտ այդպես է:

-Նման ռիսկային քայլ ևս մեկ անգամ կանե՞ք, չէ՞ որ եղբայրներին քույրիկ է պետք:

-Չի բացառվում: Բայց դա առաջիկա մեկ տարում հաստատ չի լինի:

-Ամիսներ առաջ, երբ խոսում էինք, նշեցիք, որ ավագ եղբայրն անհամբեր սպասում է փոքրիկի ծնունդին: Այժմ այդ խանդավառությունը պահպանվո՞ւմ է, թե՞ արդեն մանկական խանդի տեսարաններ են լինում:

-Ոչ, Արամս շատ գրագետ է մոտենում այդ հարցին: Շատ-շատ է սիրում եղբորը, այնքան շատ ու ինքնամոռաց, որ երբեմն ինձ թվում է՝ պահի տակ կխենթանա: Մեծի նման կարող է քնած տեղից արթնացնել ու պաչել:

-Խնամքի հարցում օգնականներ ունե՞ք:

-Նախ ասեմ, որ երեխայի խնամքով զբաղվելն ուղղակի հաճույք է: Փորձում եմ ամեն ինչ ինքնուրույն անել, բայց մայրս շատ հարցերում օգնում է ինձ:

-Դավիթը գրեթե 6 ամսական է: Այս տարիքում երեխայի դիմագծերն արդեն կանոնակարգված են: Ո՞ւմ եք նմանեցնում:

-Դեռևս ոչ-ոք չի կարողանում հասկանալ, թե ում է նման: Երբեմն ինձ են նմանեցնում, երբեմն՝ ամուսնուս, երբեմն էլ՝ ավագ որդուս: Բայց որևէ մեկիս արտահայտված նմանություն չունի:

-Իրինա, թեև մայրիկի դերն ամենաքաղցրն է, սակայն հանդիսատեսն ու հեռուստադիտողը ևս կարոտել է Ձեզ: Չե՞ք մտածում գործնական առօրյա վերադառնալու մասին:

-Ասեմ, որ առաջարկ ունեմ նկարահանվելու երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց մասին փակագծերը դեռևս չեմ բացի: Միայն կնշեմ, որ մեկը տրագիկոմեդիայի ժանրում է, մյուսը նվիրված է անկախության 25-ամյակին: Երևի, հենց այս աշխատանքներով էլ վերսկսեմ գործունեությունս: Մինչ այս նույնիսկ տանից դուրս գալ չէի ուզում, ամբողջ ժամանակս ընտանիքիս էի նվիրել: Հավատում եմ՝ առաջիկայում սերիալային առաջարկներ էլ կստանամ, հուսով եմ՝ թատրոնի բեմ էլ կբարձրանամ, իսկ թե ո՞ր թատրոնի, ժամանակը ցույց կտա:

-Ի դեպ, վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում անդրադարձել էիք նաև Ձեր նախկին ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ ծագած խնդրին: Որքան նկատեցի, սառույցը հալվում է, այո՞: Այս ընթացքում զրուցե՞լ եք նրա հետ:

-Այն, որ սառույցը գոնե իմ կողմից հալվել է, հաստատ է: Հիմա ամեն ինչին մի քիչ այլ կերպ եմ սկսել նայել: Հավանաբար, բալիկիս ծնունդն էլ ազդեց իմ աշխարհայացքի վրա… Գիտեք, թշնամությունը լավ բան չի, ես չէի ցանկանա, որ մեր մեջ նման բան լիներ… Երեխայիս ծնվելուց 4 օր առաջ, տեղեկանալով, որ վատառողջ է, զանգահարեցի նրան, հետաքրքրվեցի իր ինքնազգացողությամբ: Չէի կարող անտարբեր լինել և ուրանալ ամեն ինչ…

-Հեռախոսազրույցի ընթացքում նկատեցի՞ք՝ Ալեքսանդր Գրիգորյանն ինչպես էր տրամադրված Ձեզ:

-Նորմալ էր, ջերմ… Նա գիտեր, որ հղի եմ ու ինձ մաղթեց առողջություն և հաջողություն: Որոշեցինք, որ 4 օր անց կզանգահարեմ, կհանդիպենք, կզրուցենք… Բայց այդ ընթացքում բալիկս ծնվեց, իմացա՝ ինքն էլ ապաքինվում էր… Էլ չստացվեց զրուցել, բայց կարծում եմ զրուցելու առիթ կունենանք, որովհետև միմյանց ասելու լավ ու վատ շատ բան ունենք (ժպտում է): Պետք է գա մի օր, որ մեր հարաբերություններում տիրող անորոշությունը բացահայտվի: Շատ բաներ կան, որ երկուսիս համար էլ հարցական են, անհասկանալի: Ու գիտեմ՝ դա ոչ իմ, ոչ էլ իր մեղքն է: Իմ ու իր մեջ երբեք խոսակցություն չի եղել, ուղղակի անառողջ իրավիճակ ու մթնոլորտ է ստեղծվել ուրիշների բամբասանքների, խոսք տանել-բերելու հետևանքով: Այդ ժամանակ ես ո՛չ ի վիճակի էի, ոչ էլ ուզում էի պարզաբանել այդ ամենը:  Աստված նրան առողջություն տա, ու մի օր անպայման կկայանա մեր զրույցը:

-Գուցե թատրոնում մարդիկ կան, որոնց ձեռնտո՞ւ է Ձեր բացակայությունը:

-Այո, այնտեղ մարդիկ կան, ովքեր շատ են մտահոգված՝ հանկարծ ես չխոսեմ, չբացահայտվեն ու ջրի երես դուրս չգան իրենց ստերը:

-Հուսանք՝ պարզաբանումներից հետո կվերադառնաք Ձեր հարազատ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն:

-Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել, բայց չի էլ բացառվում իմ վերադարձը: Բայց դե, դերասանուհիներ կան, որ ամեն կերպ պատրաստ են խոչընդոտել այդ վերադարձին: Նման արտահայտություններ արել են (ժպտում է)…

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future