ԱՄՆ պետդեպ. Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները տագնապալից միտման մաս են կազմում
INTERNATIONAL NEWSԹուրքիայում լրագրողների ձերբակալությունները տագնապալից միտման մաս են կազմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն լրագրողների ձերբակալությունները հասարակական քննարկումների սահմանափակմանն ուղղված վտանգավոր միտման մասն են կազմում:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ անհանգստացնող է փաստը, որ պաշտոնական օրգանները, այդ թվում՝ իրավապահ եւ դատական մարմինները, օգտագործվում են օրինական քաղաքական քննարկումները խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ավելի քան 40 լրագրողի ձերբակալություն են արտոնել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



