Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը բարկացել Բանգկոկի օդանավակայանում եւ ինչպե՞ս են անցել վայրի ցեղերի հետ նկարահանումները

PHOTO

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ճանապարհորդությքունների մասին հաղորդում վարող Վարդան Սարգսյանը կարող է վերհիշել ամառային հանգստի հետ կապված հետաքրքիր պատմություններ եւ կիսվել տարբեր երկներում իր հետ  պատահած արկածներով:

Ճանապարհորդությունների սիրահար երգիչ-հաղորդավարի հետ հետաքրքիր զրույց ունեցանք ամառային հանգտի եւ զավեշտալի դեպքերի մասին:

-Վարդան, այս ամառ արդեն հասցրե՞լ ես հանգաստանալ:

-Քանի որ «Տնից հեռու» ծրագիրը կա իմ կյանքում, չեմ հասցնում հատուկ մեկնել հանգստի: Մեկնում եմ աշխատանքի, բայց նկարահանումների ժամանակ հասցնում եմ մի քանի ժամ վայելել հանգիստս: Այս տարի արդեն եղել եմ Մալդիվյան կղզիներում, Մալայզիայում, Թաիլանդում, Վիետնամում, Շրի Լանկայում, Աջարիայում: Առջեւում կրկին նկարահանումներ կան, որոնց նախապատրաստական աշխատանքները շատ բարդ են…

-Աշխատանքի բերումով հաճախ ես ճամփորդում. ըստ քեզ` ո՞րն է այն երկիրը, որտեղ կարելի է անցկացնել կատարյալ ամառային հանգիստ:

-Ինձ շատ դուր եկան Մալդիվյան կղզիները. նման բան ամեն տեղ չես գտնի… Բայց եթե լինեմ շատ անկեղծ, իմ ամենասիրած հանգստյան վայրը Եգիպտոսն է: Այնտեղ երեւի տասից ավելի անգամ եմ եղել եւ ամեն անգամ հաճույքով եմ մեկնում: Արեւելք շատ եմ սիրում, իսկ Կարմիր ծովն իմ թուլությունն է:

-Համոզված եմ` ճանապարհորդությունների ընթացքում քիչ չեն լինում նաեւ զավեշտալի դեպքերը...

-Իհարկե, նման դեպքեր շատ-շատ են լինում: Օրինակ, վերջերս Թաիլանդի Բանգկոկ քաղաքից մեզ թույլ չէին տալիս վերադառնալ Հայաստան: Մեր թռիչքը տրանզիտով էր, այսինքն` հարկավոր էր ժամանել Հնդկաստան, սպասել մի քանի ժամ օդանավակայանում, այնուհետեւ վերադառնալ Հայաստան: Բոլորն էլ գիտեն, որ եթե տվյալ երկրի օդանավակայանից դուրս չես գալիս, ապա վիզա էլ հարկավոր չէ, բայց Բանգկոկի օդանավակայանի աշխատողին դա չէր հուզում…Նույնիսկ հնդկական դեսպանատան եւ ավիաուիղիների աշխատակիցների հեռախոսազանգերը նրան չհամոզեցին: Եվ այդժամ նրանք տեսան, թե ինչպիսին է լինում զայրացած հայը:) Նույնիսկ չեմ հիշում, թե ինչ օրը գցեցի այդ աշխատողին, քանի որ նրա պատճառով մենք կարող էինք խնդիրներ ունենալ:  Օրենքը մեր կողմից էր, եւ ի վերջո մենք իրականացրեցինք մեր թռիչքը, իսկ նա զրկվեց իր մեկամսյա աշխատավարձից:

Հաջորդ զավեշտալի դեպքը եղել է Շրի Լանկայում…Մենք նկարահանում էինք վայրի ցեղերից մեկին, որոնց հյուրընկալվել էինք ջունգլիներում: Պայմանավորվածության համաձայն` մենք պետք է նրանց նկարահանեինք 30 րոպե, սակայն նկարահանումները երկարաձգվեցին, եւ ամեն  հինգ րոպեն մեկ նրանք կանգնեցնում էին նկարահանումներն ու հավելավճար ուզում: Պատկերացնում եք` ամեն հինգ րոպեն մեկ դադար… Շատ ծիծաղելի էր:

-Հե՞շտ ես հարմարվում օտար միջավայրում:

-Ես շատ հեշտ եմ հարմարվում, նույնիսկ, սննդի հետ կապված խնդիրներ չեմ ունենում: Յուրաքանչյուր երկրի խոհանոց սիրում եմ` բացառությամբ Վիետնամինը: Բայց երբ շաբաթվա ընթացքում միանգամից երկու կամ երեք երկիր ես այցելում, դա շատ դժվար է…Առհասարակ, կարծում եմ` իմ աշխատանքը շատ դժվար է, չնայած էկրանի մյուս կողմում շատերը երեւի ասում են` երանի նրան …Բայց այդ ամենի հետեւում չեք պատկերացնի, թե ինչ դժվարություններ կան:

-Շատ երկրներում ես եղել... Կա՞ մի երկիր, որտեղ դեռեւս չես եղել, բայց այնտեղ գնալը քեզ համար երազանք է:

-Չեմ եղել Աֆրիկայում, բայց շատ շուտով կլինեմ: Ամանորյա ծրագրերը հնց այնտեղ եմ պլանավորում նկարահանել` վտանգավոր Աֆրիկայում: Բայց խոստանում եմ` ծրագիրը շատ հետաքրքիր կլինի, եթե իհարկե անփորձանք վերադառնամ Հայաստան :)

Սյունե Առաքելյան

Աղբյուչը՝ NEWS.am STYLE

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia