Ներգաղթյալներով բեռնված մի քանի նավ խորտակվում է Լիբիայի ափերի մոտ
INTERNATIONAL NEWSԵրեք հազար ներգաղթյալով բեռնված նավերը խորտակվում են Լիբիայի ափերի մոտ: Նրանց օգնելու համար իտալացի փրկարարների են ուղարկել:
Իտալիայի իշխանությունները չորս նավից եւ 14 փչովի նավակից SOS ազդանշան են ստացել. այդ նավերի վրա 2-3 հազար մարդ կա: Ծովափնյա պարեկության առնվազն յոթ նավ է մասնակցում փրկարարական գործողությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով AFP-ին:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից մոտ 188 հազար մարդ է փրկվել Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս, այդ նույն ժամանակահատվածում ջրասույզ է եղել 2 հազար մարդ:
«Երկկենցաղ» անունով միգրացիոն ծրագիրը, որն Իտալիային օգնում է զբաղվել Միջերկրական ծովով ժամանող անօրինական ներգաղթյալների հոսքով եւ զբաղվել որոնողա-փրկարարական գործողություններով, մեկնարկել է 2014 նոյեմբերի 1-ին: Առաքելությանը մասնակցում է Եվրամիության 21 անդամ երկիր:



