80-ամյա Արմեն Ջիգարխանյանը 36-ամյա կնոջ հետ հանգստանում է Բարսելոնում
PHOTO80-ամյա Արմեն Ջիգարխանյանը եւ 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան հանգստանում են Բարսելոնում։
Դերասանի կինը Instagram–ում լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել։
Ջիգարխանյանն ասում է, որ վերջապես հանդիպել է մի մարդու, որի հետ իրեն երջանիկ է զգում։
Բարսելոնում սիրահարները շրջում են թանգարաններով, այցելում ռեստորաններ եւ հանդիպում ընկերներին։ Արդեն շաբաթ օրը նրանք պլանավորում են Մոսկվա վերադառնալ, որպեսզի նախապատրաստվեն նոր թատերաշրջանի բացմանը, որը նշանակված է օգոստոսի 18-ին։
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան ամուսնացել էին փետրվարի 25-ին։ Արարողությանը հրավիրված էին միայն ամենամտերիմ ընկերները։
Նրանք նախօրեին ընթրել էին հիանալի մարդկանց հետ։ ԽՍՀՄ ուկրաինացի հարձակվող Իգոր Բելանով։ 1986-ի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE