Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաև Արցախի ապագան. Արցախի ազատամարտիկների միություն

SOCIETY

 Արցախի ազատամարտիկների միություն անդրադառնակով Երևանում տեղի ունեցած զինված խմբի գործունեությանը՝ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է.

«Ս.թ. հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը:

Անչափ ցավալի է, որ այդ գործողության կազմակերպիչներից ոմանք Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են… Մարդիկ, որոնց հետ կողք կողքի, նույն խրամատում կանգնած, պաշտպանել ենք հող-հայրենին, իսկ այսօր, կարծես թե` հայտնվել բարիկադի տարբեր կողմերում: Թե որքանով է հիմնավորված ու վեհ հակառակ կողմում հայտնված հայրենյաց պաշտպանի նպատակն ու դրան հասնելու միջոցների ընտրությունը, ցույց կտա պատմությունը, բայց որ այսօր արդեն ունենք հայի խեղված ճակատագիր, երկատված ժողովուրդ և աննախանձելի ներքաղաքական իրավիճակ, դա ակնհայտ է… Ակնհայտ է, քանզի այս պահի դրությամբ ունենք Արցախի պաշտպանության համար մարտնչած, բայց հայի ձեռքով սպանված հայ գնդապետ, հայի կրակոցից վիրավորված հայ քաղաքացիներ, հայի ձեռքում գտնվող հայ պատանդներ, այդ թվում նաև կին… Այսքանից հետո մենք` ձեր երեկվա մարտընկերները, սխալվել, թե՞ պարզապես, երևակայության ուժով հավատացել ենք, որ հանձինս ձեզ ունենք հայրենիքի ճակատագրով մտահոգ զինակիցներ…

Դատելով ստեղծված ծանր իրավիճակից, պարզվում է, որ սխալվել ենք… Սխալվել ենք, քանի որ ձեր ընտրած ճանապարհով դուք հյուծում եք ազգն ու հայրենիքը, այլ ոչ թե` տանում հզորացման… Չմոռանանք, որ ապրիլյան դեպքերից շատ կարճ ժամանակ է անցել և չի բացառվում առավել դաժան ու երկարատև առճակատման հավանականությունը… Հանգամանք, որը մեզ հուշում է ոչ թե ներքին ընդվզումներով ջլատել մեր համազգային դիմադրողականությունը, այլև առաջնորդվել միաբանվածության և համախմբվածության տեսլականով…

Գիտակցեք, որ պառակտիչ գործողություններով դուք թուլացնում եք առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող Հայաստանը… Իսկ թուլացնելով Հայաստանը` վտանգում եք նաև Արցախի ապագան: Ի տարբերություն ձեզ, մենք` երեկվա պատերազմի մասնակիցներս, հավատացած ենք, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներ ունեցող մեր երկրի ապագա հաջողության հիմքը խաղաղ ու հետևողական բարեփոխումներն են, որ Արցախի անկախության ու նրա տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման գրավականը մեկս մյուսին հասկանալու, այլ ոչ թե հասարակությանը սեփական պետության դեմ լարելւ մեջ է… Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգևորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից և բռնել խոհեմության ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը մեկն է` ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին և գնալ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալու ծման»:

 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest