Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է՝ երբեք չգիտես, թե ճանապարհդ քեզ վաղն ո՞ւր կտանի. Սոնա Մաթեւոսյանը՝ ամերիկյան հանգստի մասին

LIFE

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սոնա Մաթեւոսյնաը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Սոնան մեզ հետ կիսվել է ոչ միայն իր տպավորություններով, այլեւ բացահայտել, թե ինչու է ցանկանում արդեն 3-րդ անգամ մեկնել ԱՄՆ:

Սոնավերջերս եք վերադարձել ԱՄՆ-ից. կպատմե՞ք անցկացրած հանգստի մասին՝ ի՞նչհասցրիք անելինչ հիշողություններով վերադարձաք:

- Միացյալ նահանգներում երկրորդ անգամ էի: Առաջին այցիս ժամանակ եղել էի միայն Լոս Անջելեսում, իսկ այս անգամ հասցրի տեսնել Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, կրկին Լոս Անջելեսը, լուսավոր Լաս Վեգասը… Շատ տպավորված եմ վերադարձել Հայաստան: Հասցրել եմ սիրել Ամերիկան, քանի որ այն շատ տարբեր է, իրարից ոչ այնքան հեռու գտնվող քաղաքներ միմյանցից այնքան ուրիշ կարող են լինել թե իրենց բնակչությամբ, թե կլիմայով ու բնությամբ, թե փողոցներով, ինչն էլ մեծ հետաքրքրություն է տալիս այդ հզոր երկրին: Հավատացեք՝ այնտեղ մի օր անգամ չեմ ձանրձրացել, շատ բան եմ հասցրել անել, հիմա, երբ լուսանկարներս եմ նայում, անգամ զարմանում եմ, թե ինչպես եմ մեկ ամսում այդքան բան հասցրել: Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ այցելեցինք «Warner Bros» եւ « Paramount pictures» կինոստուդիաները, որտեղ ինձ իսկական հոլիվուդյան աստղ էի զգում: Ձեռքերումս պահել եմ իրական «Օսկար»-ի արձանիկը, որն, ի դեպ, բավականին ծանր է: Տեսնելով, թե ինչ պրոֆեսիոնալ պայմաններում են ստեղծվում հոլիվուդյան ֆիլմերը՝ երազում եմ մի օր գոնե մոտ լինեմ այդ մակարդակին, իսկ դա կլինի  այն դեպքում, երբ մեր երկրում սկսեն լուրջ վերաբերել դերասանի մասնագիտությանը: Տպավորություններիս շարքում կարեւոր տեղ ունի Նյու Յորքը, որտեղ թեեւ երեք օր ենք անցկացրել, սակայն այն տեսածս ամենատպավորիչ քաղաքներից էր: Ի դեպ՝ ինձ շատ հոգեհարազատ էր Նյու Յորքի եռուզեռն ու ռիթմը. Անպայման նորից կգնամ այդ քաղաք՝ նոր բաներ ունեմ բացահայտելու, այն ինձ համար գաղտնիք մնաց:

Ինչպես նշեցիք՝ նախորդ տարի էլ էիք ԱՄՆ-ում հանգստացել: Ինչո՞վ է պայմանավորվածարդեն երկու տարի հենց ԱՄՆ մեկնելը:

- Չգիտեմ, պարզապես քրոջս հետ որոշեցինք մեկնել նահանգներ ու ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ծրագրել էինք: Առհասարակ՝ ճանապարհորդել շատ եմ սիրում, ինձ հետաքրքիր է նոր քաղաքներ, նոր մարդիկ, նոր մշակույթ ու նոր խոհանոց ճանաչելը: Ամերիկան այնքան մեծ է ու տարբեր, որ ինչու ոչ, կարծում եմ, հաջորդ տարի եւս կմեկնենք բացահայտելու այդ երկիրը:

Հետաքրքիր է՝ օվկիանոսից այն կողմ միայն հանգստացել եքթե նաեւ աշխատել:

- Ոչ, աշխատել եմ օվկիանոսից այս կողմ, իսկ այն կողմում միայն հանգստացել:

 Ի դեպ՝ շատերը դեպի ԱՄՆ Ձեր հաճախակի այցերի մեջ անձնական երանգներ ենտեսնումՈրքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն կարծիքներըթեՍոնա Մաթեւոսյանի սրտի տղամարդը ԱՄՆ-ում է ապրում:

- Կարծիքները ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը, բայց եւ չեմ բացառում, որ նման բան երբեւիցե կարող է լինել: Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է՝ երբեք չգիտես, թե ճանապարհդ քեզ վաղն ո՞ւր կտանի:

Ի դեպ՝ հնարավո՞ր էոր մի օր որոշեք մշտական բնակությամբ տեղափոխվել այնտեղ:

- Մի՞թե անհնարին որեւէ բան կա այս կյանքում: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա, իսկ ներկա պահին նման ծրագրեր չունեմ:

Սոնա, երբ դրսում եքի՞նչն ու ո՞ւմ եք ամենաշատը կարոտում:

- Ամենաշատը ծնողներիս ու ընկերներիս եմ կարոտում՝ երկու պատճառ, որ ստիպում է միշտ տուն վերադառնալ: Ինձ չեմ պատկերացնում ապրել մի երկրում, որտեղ ծնողներս ու ընկերներս կողքիս չեն լինի:

Հիմաերբ վերադարձել եքվստահ եմ՝ նոր մտքեր ու լիցքեր ունեքդրանցով կկիսվե՞ք մեզ հետ:

- Շուտով թատրոնային աշխատանքս կսկսվի, իսկ թե ինչ նոր ներկայացումներ, դերեր կլինեն, կիմանամ մի փոքր ուշ: Ծրագրեր միշտ կան, առաջարկներ՝ նույնպես. Միգուցե շուտով հայտնվեմ հեռուստատեսությունում, բայց դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future