Մխիթարյան. Կագավան ամեն անգամ ինչ-որ լավ բան էր պատմում Մանչեսթեր Յունայթեդի մասին
SPORTՀայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու որոշման վրա ազդեցություն է ունեցել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Սինձի Կագավան: Ճապոնացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում:
«Ամեն անգամ, երբ Սինձին խոսում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, նա ինձ ինչ-որ լավ բան էր պատմում: Դա ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ:
Սակայն պետք է աշխատել և ամեն ինչ անել նրա համար, որ ցուցադրես քո լավագույն հատկանիշները, հակառակ դեպքում շուտով այստեղ չես լինի»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում express.co.uk-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



