Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոտենում է ԲԲԸ-ների ժամանակաշրջանը

ECONOMICS

Ժամանակակից զարգացած երկրների տնտեսական համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը արժեթղթերի շուկան է իր հարակից ենթակառուցվածքներով: Ընդ որում, արժեթղթերի շուկան և տնտեսության մյուս սեկտորներն այնքան են միմյանց հետ սերտաճել, որ անհնար է պատկերացնել այդ երկրների տնտեսությունն առանց արժեթղթերի շուկայի բնականոն գործունեության: Սա ունի իր և դրական և բացասական կողմերը, սակայն այն, որ արժեթղթերի շուկան նշված երկրների տնտեսական զարգացման հիմնական լոկոմոտիվներից մեկն է, փաստ է:

Վերադառնալով հայկական իրականություն` պետք է փաստենք, որ արժեթղթերի շուկան, որպես այդպիսին, մեր երկրում գոյություն չունի, և հենց սրանով էլ պայմանավորվում է մեր երկրում մի շարք տնտեսական խնդիրների առկայությունը: Որպես սրա վառ օրինակ կարող ենք նշել վարկային բարձր տոկոսադրույքները: Արժեթղթերի զարգացած շուկա ունենալու պարագայում հնարավոր կլիներ ապահովել միջոցների առավել ակտիվ շարժ, ինչը կբերեր փողի շրջանառության ծավալների ավելացման և կհանգեցներ տոկոսադրույքների նվազեցման:

Արժեթղթերի շուկա ստեղծելու փորձեր մեր երկրում արդեն իսկ եղել են, սակայն դեռևս դրանք հաջողության չեն հասել: Ձախողման հիմնական պատճառը եղել են տնտեսության փոքր ծավալները, իսկ առավելապես` Բաց բաժնետիրական ընկերությունների՝ ԲԲԸ-ների սակավությունը: 2016 թվականի ամփոփ տվյալների համաձայն` Հայաստանոում գրանցված ԲԲԸ-ների թիվը կազմում է 825, փակ բաժնետիրական ընկերությունների թիվը 2241 է, մինչդեռ ՍՊԸ-ների թիվը շուրջ 48200 է: Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խոշոր ՍՊԸ-ներ, որոնք իրենց շրջանառության ծավալներով լիովին համապատասխանում են բաժնետիրական ընկերությունների ստանդարտներին, ակնհայտ է, սակայն այդ անցումը մեզ մոտ թերևս չի իրականացվում և անգամ իրականանալու դեպքում էլ ըկերությունները վերափոխվում են ՓԲԸ-ի` փակ լինելով բաժնետերերի համար:

Այս հանգամանքը թերևս պայմանավորված է տնտեսվարողների ոչ լիարժեք տնտեսագիտական-մասնագիտական կարողությունների և բիզնեսի ռազմավարական պլանավորման բացակայությամբ, քանի որ ԲԲԸ-ները հնարավորություն են տալիս ներգրավել լրացուցիչ միջոցներ և ընդլայնել ծավալած գործունեությունը: Այս ենթատեքստում տեղին է անել հետևյալ եզրակացությունը, որ այն ընկերությունը, որը կդառնա իր ոլորտի առաջին ԲԲԸ-ն, կունենա հսկայական հնարավորություններ` ոչ միայն բազմակի անգամ ընդլայնել գործունեության ոլորտը, այլև դառնալ իր ոլորտում միանձնյա և երկարաժամետ առաջատարը: Իհարկե, սա պետք է իրականացնել հմուտ և բանիմաց ղեկավարման պայմաններում, հակառակ դեպքում կորուստներն ու վնասը անդառնալի կլինի ինչպես ընկերության, այնպես էլ նոր անդամագրված բաժնետերերի համար, սակայն բարեհաջող գործողությունների պայմաններում այն ոչ միայն կբերի տվյալ ընկեության զարգացմանը, այլ նաև լուջ խթան կլինի երկրի տնտեսության զարգացման համար:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia