Հույսի շո՞ղ. «Նաիրիտի» հարցում էական տեղաշարժ կա.«Իրատես»
ECONOMICS«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ երկրում խառնակ վիճակ է, մարդիկ էլ՝ խիստ նյարդային, դժվար է մի լուսավոր բան գտնել: Սակայն այն տեղեկությունը, որ մեզ փոխանցեցին, հույսի մի շող է: Քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» խնդիրները տարիներ շարունակ ձգվում են, կաուչուկի ամենախոշոր արտադրությունից ոչինչ չի մնացել: Մի նախարարից մյուսին փոխանցվող խնդիրների փաթեթը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրում, լավագույն դեպքում աշխատակիցների տեւական դժգոհությունից հետո մարվում է չվճարված աշխատավարձերի մի մասը: Թվում էր՝ «Նաիրիտի» հարցը լուծում չունի, սակայն պարզվում է, որ այս հարցում կա էական տեղաշարժ:
Մեր տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու գործարանում, եւ մեծ է հավանականությունը, որ այն գրեթե նախկին թափով կաշխատի: Թե ովքեր են այս ամենի թիկունքում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել, բայց էականն այն է, որ նաիրիտցիները կրկին աշխատանք կունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում