Վարդենիսում ավարտվեց ֆուտբոլի միջհամայնքային առաջնությունը
SPORTԳեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մարզադաշտում Վարդենիսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Վարդենիսի քաղաքապետի գավաթ-2016» ֆուտբոլի երիտասարդական առաջնություն, որին մասնակցեցին Վարդենիս քաղաքի «Վարդենիս-1», «Վարդենիս-2», «Բանավան» եւ Ծովակ, Կարճաղբյուր, Խաչաղբյուր, Ակունք, Շատջրեք համայնքների համանուն թիմերը:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի տնօրեն, ֆուտբոլի մրցաշարի պատասխանատու Դավիթ Դավթյանը, քսանօրյա հետաքրքիր եւ դիտարժան պայքարում լավագույն խաղային որակներով աչքի ընկավ «Վարդենիս-1» թիմը՝ նվաճելով հաղթողի կոչումը: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Խաչաղբյուրի եւ Ծովակի թիմերը:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգեւատրեց մեդալներով, դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթող թիմին՝ գլխավոր մրցանակով՝ գավաթով: Մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Վարդենիսի գրասենյակը՝ թիմերին տրամադրելով գնդակներ եւ մարզական հանդերձանք: «Վարդենիսի քաղաքապետարանի կողմից կազմակերպված մրցումների նպատակը քաղաքում եւ գյուղական համայնքներում ֆուտբոլ մարզաձեւի զարգաց ումն ու մասսայականացումն է, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի տարածումը»,- նշեց Դավիթ Դավթյանը:
Խոսրով Խլղաթյան