Էնրիկե. «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության գլխավոր ֆավորիտն է
SPORT«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմն Իսպանիայի 2015-16թթ. առաջնության գլխավոր ֆավորիտն է:
-Առջևում երկար մրցաշրջանն է: Շատ բան կախված է լինելու կայունությունից: «Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է, մենք պետք է պաշտպանենք տիտղոսը: Մենք գլխավոր ֆավորիտն ենք, ինչպես մեկ տարի առաջ «Ատլետիկոն»: Իսպանիայի առաջնությունը մրցունակ է դարձել, տիտղոսի համար պայքարելու են 3-4 թիմ: Այժմ «Բարսելոնան» լավ մարզավիճակում է և պատրաստ է պայքարի: Մենք ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել և տիտղոսներ նվաճել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



