Ծնվել է Մարատ Բաշարովի երկրորդ երեխան
PHOTOԾնվել է ռուս հայտնի դերասան ու հեռուստավարող Մարատ Բաշարովի երկրորդ երեխան։ Դերասանի սիրեցյալ Ելիզավետա Շեվիրկովան նրա համար որդի է լույս աշխարհ բերել։
Starhit-ը հայտնում է, որ Ելիզավետան ու նորածին որդին, որը ծնվել է մոսկովյան կլինիկաներից մեկում, իրենց լավ են զգում: Մարատի ու նրա սիրեցյալ Ելիզավետայի որդին ծնվել է 3410 կգ քաշով ու 53 սանտիմետր հասակով:

Հիշեցնենք, որ Մարատ Բաշարովի եւ Ելիզավետա Շեվիրկովայի սիրային հարաբերությունների մասին հայտնի է դարձել անցած տարվա ամռանը դերասանի ու նրա երկրորդ կնոջ՝ Եկատերինա Արխարովայի ամուսնալուծությունից հետո:
Մարատը նաեւ դաստիարակում է 12-ամյա դստերը՝ Ամելիին, պրոդյուսեր Ելիզավետա Կրուցկոյի հետ ամուսնությունից:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



