Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ՀՀ ԿԳ նախարարության վկայական

SOCIETY

 Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:

Մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայականներ: Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման: Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես նաև գÕ �րծնական ժամերին: 

Վերապատրաստման շրջանակում համապատասխան խմբի մանկավարժներն այցելել են Երևանի մանկապարտեզներ, ՀՀ ԿԳՆ գեղագիտական դաստիարակության և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Հայորդաց տուն` սովորելով ձեռագործ, մանրանկարչություն, հայկական երգ ու պար: 

Ուսուցման ընթացքում առաջնահերթություն է դիտարկվել մեթոդիկայի ներկայացումը: Հայոց լեզվի և գրականության ուսումնական խմբում լեզվի ուսուցումն իրականացվել է տարբերակված՝ արևմտահայերեն և արևելահայերեն դասավանդողների համար: Բոլոր խմբերում ուսուցիչներն ունեցել են որոշակի քանակով մանկավարժության և հոգեբանության դասաժամեր: Առանձին ներկայացվել են էթնոհոգեբանության և հայապահպանության հիմնախնդիրներ:

Բացի դասերից, ուսուցիչները հնարավորություն են ունեցել այցելել թանգարաններ, ծանոթացել կրթության ոլորտում առաջատար հրատարակչությունների արտադրանքին, հանդիպել «Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդում տարբեր տարիքի երեխաների համար» մեթոդական ձեռնարկի հեղինակ և մի շարք մենագրությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանին, մասնակցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներին: Հատուկ ուսուցիչների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր «Սայաթ-Նովա» աշուղական համույթի համերգը:

Հանգստյան օրերին ուսուցիչների համար կազմակերպվել են շրջայցեր, որոնք նույնպես պարունակել են ուսուցողական տարրեր:  Դասընթացները եզրափակվել են սփյուռքահայ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով: 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK