ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարները հոկտեմբերին կհանդիպեն Բրատիսլավայում
INTERNATIONAL NEWSԲրատիսլավայում հոկտեմբերի 6-7-ը կկայանա ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամմբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սլովակիայի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչ Էվա Կլիսկան: Հուլիսի 1-ից Սլովակիան նախագահում է Եվրամիությունում:
«Սլովակիայի մայրաքաղաքը հոկտեմբերի 6-7-ին կընդունի Bratislava Parliamentary Summit-ը»,- ասել է Կլիսկան:
Հանդիպման նախաձեռնողը Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոն է: Հրավեր է ուղարկվել 41 պատվիրակության, ինչպես նաեւ առանձին հրավեր՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:
Նախատեսվում է քննարկել Եվրոպայի համար արդիական հարցեր, այդ թվում՝ Եվրամիության եւ եվրոպական երկրների շարքային քաղաքացիների միջեւ առաջացած անդունդի հաղթահարման խնդիրը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



