Տարվա առաջին կեսին կատարվել են 238 միլիարդ դրամի շինարարություն և շինմոնտաժային աշխատանքներ
ECONOMICSՀայաստանում 2016թ. առաջին կիսամյակում շինարարության ծավալը գումարային արտահայտմամբ կազմել է 125 միլիարդ 088.3 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կիսամյակային ամփոփ տվյալներից, այս ցուցանիշը 7.8 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Շինարարության վրա ծախսված գումարի 10.3 տոկոսը պետական բյուջեի հաշվին է, 16.5 տոկոսը` միջազգային վարկերի, 1.5-ը` համայնքային միջոցների, 46.7 տոկոսը` կազմակերպությունների միջոցների, 2.1 տոկոսը` օտարերկրյա ներդրողների, 23.4-ը` բնակչության հաշվին:
Նշյալ ժամանակաշրջանում կատարվել են 113 միլիարդ 911.2 միլիոն դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Այս ցուցանիշը 2015-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2 տոկոսով: Շինմոնտաժային աշխատանքների վրա ծախսված գումարների 11 տոկոսը պետբյուջեի հաշվին է, 16.7 տոկոսը` միջազգային վարկերի, 1.7 տոկոսը` համայնքային միջոցների, 45-ը` կազմակերպությունների միջոցների, 1-ը` օտարերկրյա ներդրողների, 23.8 տոկոսը` բնակչության:
2016-ի առաջին կեսին շահագործման է հանձնվել 129 բնակելի շենք` 33 հազար 126 քառակուսի մետր մակերեսով: 127-ը (29 հազար 216 քառ. մետր մակերեսով) կառուցվել է բնակիչների հաշվին, 2-ը(3 հազար 910 քառ. մետր)` կազմակերպությունների միջոցների:
Շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը ՀՀ տարածքից ամենամեծ արտահայտումն ունի Երևանում` կազմելով ամբողջի 65.5 տոկոսը, Կոտայքում` 11.8 տոկոս, Արագածոտնում`6.7, Արարատում` 6.3 տոկոս: Ամենաքիչը` Սյունիքում է` 0.3 տոկոս, Շիրակում` 0.7 տոկոս, Վայոց ձորում, Գեղարքունիքում` 1.4-ական տոկոս: