Գլխավոր վնասվածքաբանն անհնարին է համարում ՊՊԾ գնդում վիրահատությունների անցկացումը
SOCIETYՊարեկապահակային ծառայության գնդում հնարավոր չէ վիրահատություններ կազմակերպել: Հուլիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան, օրթոպեդ Վաչագան Այվազյանը:
«Ես 40 տարի է` վիրաբույժ եմ, բավականին երկար ճանապարհ եմ անցել` երկրաշարժ, պատերազմ: Ամբողջ աշխարհում ընդունված է վիրավորներին փուլային բուժում տալը, որը սկսում է առաջին օգնությունից: Շտապօգնության տղաներն արդեն ցուցաբերել են առաջին օգնությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վնասվածքաբանը` հավելելով, որ եթե պետք է վիրահատություններ կազմակերպել` դա անհնար է իրականացնել կենցաղային պայմաններում:
«Միայն վիրահատության սեղանը 2 տոննա է»,- ավելացրեց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



