Կասիլյասն ու Դել Բոսկեն արագ կարգավորեցին բոլոր խնդիրները. Ինյեստա
SPORTԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` դարպասապահ Իկեր Կասիլյասի և ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի միջև եղած բոլոր խնդիրները կարգավորվել են:
«Սկզբում զարմացա Կասիլյասի և Դել Բոսկեի վիճաբանությունից: Սակայն նրանք արագ կարգավորեցին բոլոր խնդիրները: Նրանք բավականին երկար ժամանակ են ճանաչում միմյանց: Կարծում եմ` փոխադարձ հարգանք կա:
Իսկ վիճաբանություններն անխուսափելի են ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Երբեմն մենք չենք հասկանում միմյանց, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- ասել է Ինյեստան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



