Չինաստանում լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժություններ են տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSՉինաստանը շաբաթ օրը խոշորագույն հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացրել երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, զորավարժություններ իրականացվել են Չունցզո քաղաքային շրջանում: Գործակալության տվյալներով` զորավարժություններին ավելի քան 3000 մարդ է մասնակցել, այդ թվում` հանրային անվտանգության վարչության, ազգային զինված ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Չինաստանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորմանը:
Համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը 2015-ի դեկտեմբերի 27-ին ընդունել է երկրի պատմության մեջ առաջին հակաահաբեկչական օրենքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



