«Գալաթասարայ»-ի հետ խաղից առաջ Լևոն Պաչաջյանը ոգևորել է Հենրիխ Մխիթարյանին
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Գյոթեբորգում հանդիպել է հայկական ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ «Գալաթասարայ»-ի հետ անցկացնելիք ընկերական խաղից առաջ: «Ուրախ եմ, որ հանդիպեցի Հենոյին իր նոր ակումբում։ Շատ բարձր էր տրամադրությունը և նոր մրցաշրջանից առաջ լիովին հարմարված թիմին: Այս տարի մեր տղեն էլ ավելի կփայլի` ուր ախացնելով մեզ բոլորիս։ Հաջողություն եմ մաղթում նրան։
Մի քանի տող Զլատանի մասին...
Մի քանի րոպե շփվելուց հետո հասկանում ես, որ տղան պոզիտիվ, հումորի մեծ զգացումով ու բարի անձնավորություն է։ Լիքը դրական լիցքեր ստացա։ Իսկ հիմա պատրաստվենք խաղին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաչաջյանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Գալաթասարայ» հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ի երեկոյան: