«Բանանց»-ը 0:1 հաշվով պարտվել է «Կոտայք»-ին
SPORTԵրևանի «Բանանց»-ը հուլիսի 30-ին կայացած ստուգողական խաղում 0:1 հաշվով պարտություն է կրել Աբովյանի «Կոտայք»-ից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս խաղում «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հնարավորություն է տվել խաղալ այն ֆուտբոլիստներին, ովքեր չէին մասնակցել կամ քիչ խաղաժամանակ էին ստացել նախորդ օրը կայացած «Փյունիկ»-ի դեմ ստուգողական խաղում:
«Բանանց»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ են դուրս եկել թիմի նորեկներ Հենրի Ավագյանն ու Հայկ Ոսկանյանը:
Հանդիպման ելքը վճռվել է երկրորդ կեսում «Կոտայք»-ի ֆուտբոլիստների՝ գլխի հարվածով եզրափակած գրոհի արդյունքում:
«Բանանց»-ը 2016/2017 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում մեկնարկելու է օգոստոսի վեցին կայանալիք «Արարատ»-ի դեմ տնային խաղով:
Բանանցի մեկնարկային կազմն այս խաղում ունեցել է հետևյալ տեսքը. Հենրի Ավագյան, Հակոբ Համբարձումյան, Նարեկ Պետրոսյան, Լայոնել Ադամս, Գևորգ Խուլոյան, Նաիրի Մինասյան, Վլադիմիր Բաբայան, Վալտեր Պողոսյան, Վահագն Այվազյան, Էդգար Մովսեսյան, Հայկ Ոսկանյան:
«Կոտայք»-ը գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: