Ավտովթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին
SOCIETYՀուլիսի 30-ին, ժամը 15.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Lancer» մակնիշի 61 LD 588 (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Ո.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 34 TR 356 (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորներ 1994 թ. ծնված Ա. Հ.-ը և 1991 թ. ծնված Լ. Հ.-ը, վերջիններս հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



