Հետքարքիր փաստեր կատուների մասին
PHOTO-
Երբ կատուները «ժպտում» են, նրանք հատուկ շնչառական տեխնիկայով կարծես համտեսում են օդը: Այդպես նրանք կարող են նաև զգալ ձեր վախը:
-
Սակայն կատուները չեն կարող համտեսել և զգալ քաղցրը:
-
Կատուները կարող են ավելի շատ ձայներ արձակել, քան շները: Նրանք ճանաչում են իրենց տիրոջ ձայնը, սակայն շատ անգամներ ուղղակի անտեսում են իրենց տերերին:
-
Կատուները սոված ժամանակ կարողանում են նմանակել երեխայի ձայներ: Նրանք գիտեն, որ երեխայի ձայնին մարդիկ ավելի շուտ կարձագանքեն: Խորամանկ են, այնպես չէ՞:
-
Կատուներն այնքան լավ են չորս թաթերի վրա կանգնում, որ նույնիսկ մի անգամ կատուն կարողացել է 320 մետր բարձրությունից ընկնելով չորեքթաթ կանգնել չոր գետնին:
-
Ըստ Psychology Today-ի կատուների ուղեղը 90%-ով նման է մարդու ուղեղի:
-
Կատուների ուղեղի ծառի կեղևն(որը պատասխանատու է ինֆորմացիա ընկալելու համար) ունեն 300 նեյրոն, մինչ շների մոտ ընդհամենը 160 նեյրոն է:
-
Կատուն կարող է ավելի արագ վազել, քան աշխարհի ամենաարագավազ մարդը՝ Հուսեին Բոլտը: Վերջինս վազում է 40 կմ/ժ, իսկ կատուները կարող են վազել 50կմ/ժ:
-
Կատուները չեն տեսնում ամբողջովին մութ տարածքում, սակայն նրանք կարող են տեսնել 7 անգամ ավելի մութ տեղում, քան մարդիկ:
-
Կատուները սովորում են նմանակելով:
-
Կատուների անրակները միացած չեն այլ ոսկորների հետ: Դա է պատճառը, որ նրանք շատ ճկուն են և կարողանում են տեղավորվել փոքր տուփերի մեջ:
-
Մ.թ.ա. 3600 թվականին Եգիպտոսում արդեն կատուն տնային կենդանի էր և նրանց պահում էին՝ մկներ բռնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։