Տոկիոյում քաղաքապետի ընտրություններ են ընթանում
INTERNATIONAL NEWSՏոկիոյի բնակիչները Ճապոնիայի մայրաքաղաքի քաղաքապետ են ընտրում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ նախկին քաղաքապետը ստիպված հրաժարական էր ներկայացրել` միջոցներն աննպատակային ծախսելու մեղադրանքների ֆոնին:
Տոկիոյի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու: Վերլուծաբանների կարծիքով` իրական հնարավորություն ունեն նրանցից 3-ը` կառավարության նախկին նախարար Հիրոյ Մասուդան, պաշտպանության նախկին նախարար Յուրիկո Կոիկեն և հեռուստահաղորդավար Շունտարո Տորիգոեն:
Ընտրություններում հաղթող թեկնածուն պետք է սկսի նախապատրաստել քաղաքը 2020-ի Օլիմպիական խաղերին:
Տոկիոյի նախկին քաղաքապետ Յոիտի Մասուձոեն հրաժարական է տվել հունիսին, երբ նրան մեղադրել են ֆինանսական անբարեխղճության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



