Ամերիկուհին բանկ է թալանել՝ բանտ վերադառնալու համար
INTERNATIONAL NEWSՕրեգոն բանտից ազատ արձակված ամերիկուհին Վայոմինգում բանկ է թալանել, որպեսզի դատարանն իրեն նորից բանտ ուղարկի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:
59-ամյա Լինդա Պատրիսիա Թոմփսոնը բանկից դուրս գալուց հետո դրամները թափել է փողոցում եւ սպասել ոստիկանության ժամանելուն:
Թոմփսոնն իրավապահներին պատմել է, որ ապրելու տեղ չունի, չի կարողացել սենյակ ստանալ անտունների ապաստանում, իսկ անցյալ հանգստյան օրերին Շայեն քաղաքի զբոսայգում անհայտ անձինք իրենց մարմնական լուրջ վնասվածքներ են հասցրել: Դրանից հետո կինը հասկացել է, որ չի կարող փողոցում մնալ եւ որոշել է գողություն անել:
Թոմփսոնի կալանքի հարցով լսումները նշանակված են երեքշաբթի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



