Իրանում նավթի վերամշակման գործարանում հրդեհի հետեւանքով 9 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSԻրանական Բենդեն Մահշահր քաղաքում նավթի վերամշակման գործարանոմ հրդեհի հետեւանքով 9 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Նրանք տարբեր աստիճանի՝ մարմնի մակերեսի մինչեւ 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fars գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ երկու տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Հրդեհը հաջողվել է մարել:
Կրակը բռնկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ: Դրանք սկսվել են հունիսի սկզբին բռնկված նախորդ հրդեհից հետո:
Բենդեն Մահշահրի գործարանը պատկանում է Ազգային նավթաքիմիական արդյունաբերական պետական ընկերության՝ «Բուալի Սինա»-ի դուստր ձեռնարկությանը: Այն նավթամթերք է մատակարում իրանական ներքին շուկա, ինչպես նաեւ Եվրոպայի, Արեւելյան Ասիայի երկրներ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



