Թրամփը վստահեցրել է, որ բիզնեսի ոլորտում կապ չունի Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը բիզնեսի ոլորտում որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ եւ երբեք չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես որեւէ հարաբերություն չունեմ Պուտինի հետ, երբեք նրան չեմ հանդիպել»,- ասել է քաղաքական գործիչը:
Հարցին, արդյո՞ք Ռուսաստանում ներդրումներ կամ պարտքեր ունի, Թրամփը կարճ է պատասխանել. «Ո՛չ»: Թրամփը նաեւ հիշեցրել է, որ շուրջ 5 տարի առաջ ինքը 40 մլն դոլարով առանձնատուն է գնել Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում եւ 10 մլն դոլարով ռուսաստանցու վաճառել: Գնորդի անունը նա չի նշել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



