Թուրքիայի բանակն ու նավատորմն այսուհետ ուղղակիորեն կենթարկվեն Էրդողանին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իշխանությունները ցամաքային զորքերը, ռազմածովային և ռազմաօդային ուժերը հանել են երկրի գլխավոր շտաբի ենթակայությունից ու մտցրել ազգային պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվել ուղղակիորեն հրահանգ տալ զորքերին` առանց սպասելու այլ պաշտոնակատար անձանց հավանությանը: Մինչդեռ զինծառայողները պարտավոր են անհապաղ իրագործել Էրդողանի արձակած հրամանները:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերը թվարկված միջոցառումները կիրառվել են լույս հուլիսի 16-ը երկրում պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: Ըստ վերջին տվյալների, միջադեպի հետևանքով գրանցվել է 290 զոհ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 16.000-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



